Կմիջամտի՞ արդյոք բանակը դեկտեմբերի 1-ին հայտարարված անհնազանդության ժամանակ, ինչպես Մարտի 1-ին

«Քաղաքական գործընթացներն այնպիսի զարգացում են այսօր ապրում, որ մեր երկիրը, նաև հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման: Հիմա մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու, և սահմանադրական փոփոխությունների շրջանակներում մենք այսօր պատասխանատվություն ենք կրում պաշտպանական կառույցի, պաշտպանական համակարգի փոփոխությունների համար»,- այսօր ԱԺ-ում լրագրղների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական նոր փոփոխություններով զինված ուժերի համակարգը՝ անկախ անձերից, քաղաքական վերադասավորումներից, երաշխավորելու է մեզանից յուրաքաչյուրի, նաև երկրի պաշտպանունակության համապատասխան մակարդակ:

Կմիջամտի՞ արդյոք բանակը դեկտեմբերի 1-ին հայտարարված անհնազանդության ժամանակ, ինչպես Մարտի 1-ին այն հանվեց ժղովրդի դեմ, Ս.Օհանյանը հայտարարեց, թե Սահմանադրության մեջ նշված է, որ քաղաքական իրադարձությունների ժամանակ զինված ուժերը պետք է ապահովեն քաղաքական չեզոքություն:

Սահմանային իրավիճակի վերաբերյալ նախարարը հավաստեց, որ այն վերահսկելի է և վերջին ժամանակներում խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցները քիչ են. «Ամեն դեպքում հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը և այն համեմատաբար խաղաղ է»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս