
«Ոսկու աշխարհի» անհետ կորած աշխատակցուհուն գտել են երկուսուկես ամիս անց. news.am

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ և առողջ։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևանում։
Նելլի Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ պարզում են նրա անհետացման հանգամանքները։ Ոստիկանությունից NEWS.am-ի տեղեկությունը չեն հերքել։
Ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում: