
Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 7 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսային թեժ գիծ` 8(4872)21-16-09 համարով: