Վթար Երևանյան փողոցի սկզբնամասում

Նոյեմբերի 2-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «BMW» մակնիշի 9861LL պետհամարանիշի (վարորոդ՝ Ա. Թ., ծնվ. 1967թ.) և «AUDI» մակնիշի 89 TT 889 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ., ծնվ.1995 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30