Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Բաղրամյան պողոտայից, «հետցնցումային վիճակ, դեղորայքային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Մանուկ Մ.-ն:
Նկատի ունենալով Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը՝ պատժի հետագա կրման դեպքում ո՞ր նպատակն է իրականացվելու՝ սոցիալական արդարությո՞ւնն է վերականգնվելու, որ այդպես էլ չկա: Եթե լիներ սոցիալական արդարություն, ապա 1995թ. Սողոմոն Քոչարյանը չէր դատապարտվի ցմահ ազատազրկման՝ այն դեպքում, երբ քրեական գործում չկա գեթ մեկ ուղիղ ապացույց, որ նա կատարել է դիտավորյալ սպանություն: Հաջորդ նպատակը վերաբերում է պատժի ենթարկված անձին ուղղելուն:
Առողջապահության ոլորտում գործող բոլոր ծրագրերը պահպանվելու են հաջորդ տարի և շարունակվելու են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետը երեկ գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- Lragir.am-ին ասել է պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:
2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 4-րդ շենքում բնակվող իր ընկերուհին՝ Իրինա Մալինովան, արդեն 4-րդ օրն է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին և նրանից չունի որեւէ տեղեկություն:
Հոկտեմբերի 21-ին ՇՄ-ի 2 գյուղական համայնքում հրդեհ է բռնկվել: Կառնուտ և Սպանդարյան համայնքներում այրվել է անասնակեր, մասամբ նաև անասնագոմերի տանիքներ:
2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
30-ամյա երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը:
Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արդեն տևական ժամանակ է, ինչ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սոցիալական ցանցում հրապարակում է տեղեկություններ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի և, առհասարակ, ռազմական գործողությունների մասին: Ընդ որում, այդ տեղեկությունները երբեմն ուղեկցվում են լուսանկարներով և տեսանյութերով:
Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար:
Գործադիրի որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատիժը կրելուց:
2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք:
«1.5 տարի Ամերիկան ու Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց արդյունք այդպես էլ չտեսանք։ Ուստի դիմեցին Ռուսաստանին, նա ընդունեց ու վերջին օրերին ռուսական օդուժի ու սիրիական բանակի օգնությամբ Հալեպի արվարձանների 80%-ն ազատագրված է։ Հուսով ենք, որ շուտով ամբողջ Հալեպը կազատագրվի, ու ոչ միայն՝ Հալեպը»։
Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ տարվա ընթացքում իրականացված միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերի 28-ին կայանալիք գալա-միջոցառմամբ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է, որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։
Անհատի ձևավորման, կրթության և դաստիարակության երկարատև ու բարդ շղթայի հիմքը նախակրթարաններն են: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում մեղմ ասած ոչ բոլոր մանկապարտեզներն են գտնվում բարվոք վիճակում, իսկ եղածները լիարժեքորեն չեն բավարարում առկա պահանջարկը:
Հակառակորդը պատժված է, և սպասվում է, որ նոր գործողությունների կդիմի… Այսօր նույնպես որոշիչ ժամանակներ են, և պատասխանատվությունը մեր ուսերին է, իմ սերնդակիցների: Մենք պատրաստ ենք: Մեր ստորաբաժանումների համար կիրառման շրջանները զբաղեցնելը արդեն րոպեների հարց է: Հրամանը տալիս ես և աչքդ էլ չես հասցնում թարթել, մեկը մյուսի հետևից զեկուցում են` «պատրաստ, պատրաստ, պատրաստ»
Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:
Գյումրու առաջին գերեզմանատունը համարվում է պատմամշակութային հուշարձանների համալիր և գտնվում է պետական հուշարձանների ցանկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Կարելի՞ է, արդյոք, ամուսնանալ կնքահոր կամ նրա աղջկա հետ: Հարցին պատասխանում է Տ. Վիգեն քահանա Ղազարյանը:
Բնակարաններ ունենալը շատերի համար է դարձել երազանք: 37 ամյա Ալվարդ Գասպարյանն ում ամուսինն անցած տարի ինքասպան էր եղել, իր 4 անչափաս երեխաների հետ ապրում է տնակում, այն էլ ոչ սեփական:
Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքից մեզ զանգահարեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Սուրեն Սաֆարյանը, ով հայտնեց, որ իր քրոջ որդի, սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 24-ամյա Մհեր Մայիսի Գյանջալյանն արդեն 4 օր գտնվում է կոմայի մեջ, նրան «Արմենիա» բժշկական կենտրոնում ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն, սակայն դրա համար ամեն օր հարկավոր է 100 հազար դրամ, որն ընտանիքը չունի:
Զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ:
Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել, քանի որ Հանրապետությունից մեկնում է:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, ինչպես նաև Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններ հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: