Հետախուզության զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 7-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն ունի քարոզչական հիմնադրամ:
Որոշ անձինք, կազմակերպություններ, ոստիկանության բազմաթիվ պարզաբանումներից հետո էլ զանգվածային լրատվության միջոցներով շարունակվում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ իրենց մեկնաբանություններում քվեարկությանը մասնակցող անձանց թվաքանակը համեմատելով վիճակագրական ցուցանիշների հետ:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Նոյեմբերի 3-ին Տուլայում Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչներ Հրաչ Բադալյանի եւ Գագիկ Մանուկյանի մարմիններն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հողին հանձնեցին, իսկ մեկ այլ գեղամավանցու` Վարուժ Ստեփանյանի դին հողին հանձնեցին Չարենցավանում:
Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագույն բնակատեղի էր հիշեցնում. քարից կերտված տարաներ կային, որոնցում հնարավոր է հատիկավոր բույսեր են մանրել, ալյուր են աղացել կամ ձեթ են քամել հնագույն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ հիշեցնող քարից կերտվածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքները, սալե պատեր հիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հավանականությամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջվել են:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի և պատվիրակության մյուս անդամների հետ միասին այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց:
9 տարի առաջ, ընդամենը 53 տարեկանում, կյանքից հեռացավ ժողովրդի կողմից հավերժ սիրված, իմ ավագ ընկեր՝ Արամը…
ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին սկսելու է Հել սինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Աաքանցի դիմումի քննարկումն՝ ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի։
Ոստիկանությունը տուգանքների կիրառումը կսկսի ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթից. «Հիմա չեն սկսում, որովհետև համապատասխան սարքը չունեն։ Սկզբում երևի կտուգանեն 5000 դրամ՝ որպես նախազգուշացում, հետո` 50.000 դրամ»:
Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հաստատեց մեզ հասած լուրերը, ըստ որի՝ զոհվածների հարազատները չեն կարողանում գտնել աշխատած գումարները, որոնք ավտովթարի պահին եղել են ուղևորներր մոտ։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մի քանի հարազատներ այս խնդրով դիմել են դեսպանատուն. «Մեզ մի քանի հարազատ դիմել են, որ զոհվածների մոտ գումար է եղել, բայց հարցն ինչումն է, այդ մարդիկ, ովքեր մեզ դիմել են, իրենց խորհուրդ ենք տվել գնալ դիահերձարան կամ, եթե դա եղել է հիվանդանոցում, գնալ հիվանդանոց և այնտեղ ճշտել։
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում գնդակոծել է Բաղանիս գյուղի ծայրին երթեւեկող մեծ բեռնատարը: Գնդակներից վնասվել է «ֆուռի» շարժիչը, անիվներից մեկը շարքից դուրս է եկել: Ոսկեվանի մի քանի բնակիչ բեռնատարի (ազգությամբ օս) վարորդին իրենց տուն են տարել, հյուրասիրել:
Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից մեկին, որը բուժում է ստանում ՌԴ-ի Ուզլովսկայա բժշկական կենտրոնում, վիրահատության նպատակով տեղափոխել են Մոսկվա:
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրացանի կրակոցով կյանքին վերջ է տվել 33-ամյա Ա. Մ.-ն-ն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին:
Եթե պիտի սիրենք թշնամիներին, ուրեմն` ինչպե՞ս սպանենք նրանց պատերազմի ժամանակ: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Ուղևորուհին տաքսու վարորդին «փակվել էր նարկոտիկով»:
Սահմանին հնարավոր է ցանկացած զարգացում: Կռիվ է. մեկը հրադադար է կոչում, որը հաճախ խախտվում է, մյուսը մի այլ անուն է տալիս իրավիճակին: Սակայն սահմանին կանգնած զինվորին այդ բնորոշումները չեն հետաքրքրում, նրանք իրենց պարտականություններն են կատարում:
«Երբ Երևանի Պետական բժշկական համալսարանում սկսում էինք այս առարկայի դասավանդումը, հասկացանք, որ հայերեն լեզվով դասագրքի կամ համապատասխան ուսումնական ձեռնարկի նկատելի պակաս է զգացվում: Այս ձեռնարկի մասին պետք է նշել, որ սա տարիների երկարատև աշխատանքի արդյունք է: Գրքի լույսընծայումն անընդհատ ձգձգվում էր միայն այն պատճառով, որ բժշկական հոգեբանությունը համարվում է արագ զարգացող ոլորտներից մեկը, ու անընդհատ նորություններ էին գրանցվում: Ի վերջո, մենք որոշեցինք ինչ-որ պահից կանգ առնել և կազմել գիրքը՝ դրանում ընդգրկելով արդեն մեր հավաքագրած մեծ ինֆորմացիայի պաշարը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ Խաչատուր Գասպարյանը:
Պարզաբանումներ հարսանիքից հետո. եղբայրներին հրազենային վնասվածքներ էր պատճառել քրոջ ամուսինը:
«Սկզբում ցուցմունքներ էին գնում, որ կրակել է, հետո պարզվեց՝ այդ զենքն ընդհնարապես լիցքավորված չի եղել, հետո Զինվորական դատախզությունը սկսեց մտածել՝ բա ինչ վերագրի Արտակ Բուդաղյանին, որպեսզի հնարավոր լինի Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատել: Եվ ցուցմունքները, որոնցում ասում էին՝ միայն հայհոյանքներ էր տալիս, օգոստոս ամսից հետո, երբ արդեն որոշում կար Տիգրան Խաչատրյանին պրծացնել քրեական պատասխանատվությունից, փոխվեցին և արդեն սկսեցին ասել, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ էր տալիս: Պրիմիտիվ, բայց ոչ մաքուր տեխնոլոգիաներ են աշխատել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խմբի մասնակցությամբ հերթական բժշկական կոնսիլիումն է հրավիրվել` Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը քննարկելու նպատակով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քանի որ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ավտոճանապարհի և հարակից սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շարունակվել են կրակոցները, ուստի, տեղանքի վտանգավորության պատճառով, դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել:
2015թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, քննության առնվեց 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրից ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հեռացված ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանության դեպքի առթիվ: