Բաժիններ՝

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերին այսօր հողին հանձնեցին. news.am

Նոյեմբերի 3-ին Տուլայում Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչներ Հրաչ Բադալյանի եւ Գագիկ Մանուկյանի մարմիններն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հողին հանձնեցին, իսկ մեկ այլ գեղամավանցու` Վարուժ Ստեփանյանի դին հողին հանձնեցին Չարենցավանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:

Այսօր տեղի է ունեցել նաեւ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանի, Լոռու մարզի Հարթագյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանի հուղարկավորությունը։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Հայկ Հովհաննիսյանի մարմինը հողին էին հանձնել նոյեմբերի 6–ին։

Մանրամասներն` այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30