ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կարճվել է Սամսոն Ղազարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը. վերջինս հայտնել է՝ կասկածյալի հետ հաշտվելու մասին:
Մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:
Ճակատի նկատմամբ համակարգված ձևով իրականացվող հալածանքի այս դրվագը ևս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել և մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը և ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածքները պատճառել է 1979 թ. ծնված Արման Կ.-ն, ով նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` նոյեմբերի 19–ին, հողին են հանձնել օրերս Հանքավանում սպանված երեք երիտասարդներին։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը:
Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին և հրավիրել Անահիտ Մ.-ին:
ԴՆԹ-ի տվյալները հաստատել են, որ Փարիզի Սեն-Դենի արվարձանում Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում սպանվածը նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում արյունալի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդն է:
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արաբկիրի բաժին են ներկայացրել 1994 թ. ծնված Էդուարդ Ա.-ին:
168.am-ը ներկայացնում է ֆոտոշարք, թե ինչ է տեղի ունեցել Բյուրականի աստղադիտարանում ուժեղ քամու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Անհայտ անձը դանակը ձեռքին ներխուժել է Թել Ավիվի Russia Today հեռուստաընկերություն:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտաբերել և առգրավել են 19 բջջային հեռախոս, յուրաքանչյուրը 0,5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ, ընդհանուրը 2 լիտր տարողությամբ 4 շիշ օղի, 64,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 10 գրամ շագանակագույն զանգված և սուր հոտով, թափանցիկ հեղուկով լցված 1 հատ 5 գր. ներարկիչ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջի «Լուրեր» բաժնում:
Նոյեմբերի 19-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին
Նոյեմբերի 18-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում բուժվող հիվանդներից մեկն ինքնասպանություն է գործել:
2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։
Ֆրանսիայի Էլզաս նահանգում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ: Այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԱՄՆ իշխանությունները, որոնք փնտրում են 5 կասկածյալ գրոհայինների, Իտալիային զգուշացրել են Իտալիային հնարավոր հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնոմ է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:
«Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձևավորվել է 2003 թվականին: «Anonymous»-ը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»- ներ և նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով: