
«Ակտիվորեն աշխատում եմ բնակիչների հետ». ՀԷՑ-ի տնօրեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը նշեց, որ էլեկտրացանցերի տեսուչների կողմից հավելագրումների հարցը իր ուշադրության կենտրոնում է:
«Ես տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, թե նման խնդիրներով պայմանավորված էլեկտրացանցերի քանի տեսուչ եմ ազատել աշխատանքից: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է, և ես ակտիվորեն աշխատում եմ բնակիչների հետ: Յուրաքանչյուր շաբաթ օր ինձ մոտ ընդունելության օր է, և յուրաքանչյուր քաղաքացի, ով չի կարողացել իր խնդրի լուծմանը հասնել, կարող է գալ, քննարկենք: Ասեմ, որ վերջին ժամանակահատվածում այդ հարցով դիմողներ գրեթե չեն եղել: Բայց եթե կա դեպք, ապա յուրաքանչյուր այդպիսի դեպք առանձին քննակվում է»,-ասաց Կարեն Հարությունյանը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Կարեն Հարությունյանը նշեց, որ խորհրդակցություների ժամանակ քննարկվել է ներդրումային ծագիրը, որով ընկերությունը կկարողանա իրականացնել նախաձեռնություններ` էներգահամակարգում փոխելով իրավիճակը: Նախաձեռնութունները վերաբերում են ավտոմատացված համակարգի ներդրմանը, որի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում, հաջորդն առկա ցանցերի, սարքերի, համակարգի վերակառուցումն է: Կարեն Հարությունյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում մարդկային գործոնի ազդեցության նվազեցման ուղղությամբ: