Հայաստանում դադարեցվել է «Վիրոլեքս»-ի շրջանառությունը

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Սլովենիայի «ԿՌԿԱ դ.դ., Նովո մեստո» դեղագործական ընկերության արտադրության «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի` «նկարագրություն», «մեխանիկական մասնիկներ», «ջրի քանակ» կետերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 24-ի թիվ 1953-Ա հրամանով դադարեցվել է «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով` դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի այլ սերիաներ առկա են հանրապետության դեղատներում:

Տեսանյութեր

Լրահոս