
Գևորգ Կոստանյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 22-ի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: