
Արթիկում ջրալցման պատճառով մանկապարտեզից տարհանվել է 70 երեխա և աշխատակից (լրացված)

Անհրաժեշտ է օգնություն (փոփոխված) 17:58 / 24.06.2016 Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի:
Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն