Օտարերկրյա ռազմական կցորդները փորձարկել են ՀՀ ԶՈՒ հրաձգային զինատեսակները

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները, 2016թ. աշխատանքային պլանի համաձայն, հունիսի 23-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուս: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային կորպուսի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ և ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930