Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում:
Դատարանին պաշտպանական կողմը ներկայացրեց «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը՝ տուժողի ամբաստանյալին ուղարկված «պաչիկներով» ու «Iօve» գրություններով։ Պաշտպանական կողմը փորձում էր ապացուցել, որ ամեն բան զույգի միջեւ եղել է փոխադարձ համաձայնաթյամբ, եւ բռնաբարության ու սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։ Տուժողը ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալը սպառնացել է՝ «Մատերդ կկտրեմ»»։
Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին եւ հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները, մեր տեղեկություններով, նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տալիս՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ։ Նրանք տվել են նաեւ բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաների անուններ, որոնց հետ հանդիպել եւ քննարկել են երկրի վիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, կիսվել իրենց «հեղափոխական» գաղափարներով։
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել:
Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։
Հավատացնում եմ Ձեզ՝ չկա՛ միջգերատեսչական հակամարտություն, եթե որեւէ մեկին թվում է, որ առողջ մրցակցությունը վատ է, սխալ է: Բայց վստահեցնում եմ, որ մեր պարագայում անգամ այդ մրցակցությունը չկա, ուռճացնում են:
Պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում եւ ձերբակալվում են: Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 15-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանը դիրքեր բարձրանալուց առաջ հեռախոսով զրուցել էր Ղազախստանում գտնվող մոր հետ` ասել, որ վերջին անգամ է դիրքեր բարձրանում եւ շուտով տուն կվերադառնա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե առօրյա հարցեր քննարկելիս խոսում են բացասական բաների մասին արդյոք բամբասա՞նք է: Պատասխանում է Տ. Մխիթար քահանա Ալոյանը:
Դուք մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում. այս ամենը նայում եք ձեր` որպես ստեղծվածներից մեկի տեսանկյունից և ոչ թե Ստեղծող Աստծո: Աստծուց չար բան չի կարող ստեղծվել: Դա միանշանակ հասկանալի է: Ձեր հարցադրումը նույնն է դրախտում չարի և բարու գիտության ծառը դնել-չդնելու խնդրի հետ, որովհետև նույն կերպ Դուք կարող եք այդ ծառը համեմատել նույն սենյակում դրված եռացրած ջրի հետ: Տարբերությունը միայն այն է, որ մենք փոքր երեխա չենք:
1988թ-ի աղետալի երկրաշարժի հետևանքով Գյումրիում շատ ընտանիքներ կորցրեցին իրենց դիմագիծը, ապրեցին և ապրում են տնակներում և սոցիալական վատ պայմաններում:
Շիրակի մարզում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում կա: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, հատկապես գյուղական համայնքներում է նկատվել ցածր ցուցանիշը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 13-ի դրությամբ քննվում է 10 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության ահազանգերին։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիք բարձրացած քաղաքացին չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 2/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 8-14-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 38 տնտեսավարող սուբյեկտներում:
Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունը, որը պատասխանատու է սննդի անվտանգության համար, թույլատրել է Ռուսաստանին վերսկսել ավելի քան 1 տարի առաջ թռչնագրիպի պատճառով դադարեցված թռչնամսի մատակարարումները, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Ոստիկանության Մասիսի բաժնի և ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները Արարատի մարզի Խաչփար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ԼՂՀ իրավապահների կողմից ս/թ. օգոստոսի 8-ից ԼՂՀ քր. օր.-ի 184 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 184 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող՝ 1980 թ. ծնված Արմեն Ա.-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանի հետ։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:
Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար:
Միլիոնների շորթում և անձի առևանգում. ոստիկանները վնասազերծեցին կատարողին:
Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: