Բաժիններ՝

«Սասնա ծռերի» Արեգի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ է. armtimes.com

Ինչպես հայտնի է, վերջին օրերին կրկին արգելափակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները: Այսօր, սակայն, «ծռերին» զանգելու հերթական փորձի ժամանակ Armtimes.com-ը տարօրինակ տեղեկություն է ճշտել. պարզվում է՝ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ է, ով մինչեւ շաբաթ օրը «պատանդի» կարգավիճակով գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում:

Armtimes.com-ի  զանգին պատասխանելով Օսիպյանը փորձել  է պարզել, թե ով է Արեգին զանգել, արդյո՞ք Արեգն է այդ համարը կայքին տվել: Երբ ճանաչելով նրա ձայնը՝ կայքը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Վալերի Օսիպյանն է խոսում, Երեւանի փոխոստիկանապետն անջատել է:

Armtimes.com-ը մեկ այլ համարից զանգահարել է.

– Արե՞գ:

– Դուք սխալվել եք:

– Պարոն Օսիպյան դո՞ւք եք:

– Ո՞ւմ հետ եմ խոսում:

– Լրագրող է՝ armtimes.com-ից:

– Ասեք, լսում եմ Ձեզ:

– Պարոն Օսպիյան, դո՞ւք եք:

– Այո, լսում եմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031