Բաժիններ՝

Խոշոր վթար «Շանթ» գործարանի մոտ. կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

5653

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում՝ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մոտակայքում, «Mercedes C220» մակնիշի 35 AL 039 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Հ. Մ.-ին, այնուհետև բախվել «Mercedes C220» մակնիշի 34 TA 033 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ղ.) ավտոմեքենային:

5654

Հ. Մ.-ը, Ա. Մ.-ը, 34 TA 033 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևորներ 1992 թ. ծնված Լ. Մ.-ն ու 1985 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության, Հ. Մ.-ինը՝ բավարար: Լ. Մ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: 2001 թ. ծնված Վ. Պ.-ը և 34 TA 033 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր` 2015 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները Վ. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ս.-ինը՝ բավարար:

5651

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

5650

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս