«Ասպարեզին» էր դիմել Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան իտալական պոլիկլինիկայի հիվանդներից մեկը եւ բողոքել, որ ինքը երկրորդ տիպի շաքարային դիաբետով է հիվանդ եւ իրեն չեն հատկացրել ֆրանսիական «Դիաբետոն» դեղամիջոցը:
Հայ տաղանդավոր երգչուհի Զաբել Փանոսյանի (Զաբել Արամ) կատարմամբ «Կռունկ» երգի այս հնագույն ձայնագրությունը խոսում է հայ կատարողական արվեստի անզուգական ավանդների մասին:
Գուշակների օգնությանը դիմող և նրանց հավատացող մարդու մոտ ծագում են վախի, անօգնականության, հալածվածության և հուսահատության զգացումներ, և այդ ամենը արդյունքում բերում է ծանր հոգեկան հիվանդությունների, անգամ՝ դիվահարության։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Աթոյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ օրերս Մարտակերտում սկսվել է փողոցների բարեկարգման աշխատանները:
Այստեղ ավելի շատ պետք է իրենց բարձրության վրա գտնվեին և´ վարույթն իրականացնող մարմինները՝ քննիչը, դատախազը, նաև նրանց վերադասները, և´ նաև դատարանը: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ երկարացրեցին Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը, այս փաստերն արդեն իսկ հայտնի էին: Եվ մենք՝ պաշտպաններով, ուղղակի մեզ կոտորելով, ասում էինք՝ այս փաստերը կան, այս ցուցմունքները կան, այս պայմաններում, հարգելի դատարան, դուք բացարձակ գնում եք ապօրինության, բառիս ամենալայն իմաստով՝ գնում եք ապօրինության. ընդամենն ունենալով փսիխոպատ անձնավորության մի իրարամերժ ցուցմունք՝ դուք արդեն երկու ամսից ավելի 20 տարեկան տղային կալանքի տակ եք պահում: Բայց այդ պայմաններում, տեսեք, որ դատարանը կալանքի ժամկետ երկարացրեց: Ա՛յ, սա է սարսափելին, հավատացեք, ա՛յ, սա ամենավտանգավորն է:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Արմավիրի բաժինների ծառայողները Գրիբոյեդով գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հարություն Ս.-ին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՊՃՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ քրեական գործով վարույթը կասեցվել է դեռ հուլիս ամսին:
Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝ Ռիմա Դեմիրճյանն ասել է՝ երբեք ամուսնու ունեցած պաշտոնը չի չարաշահել։ Մշտապես զգուշացել է, որ իր արարքները չկապեն ամուսնու պաշտոնի հետ։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Կարեն Ու.-ն:
Կնոջ պայուսակից դրամապանակը գողացողին տեսագրել է նկարահանող սարքը:
Ոստիկանությունը կոչ է անում վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 1-ին ավարտվել է «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) առաջին մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ալավերդյանին ուղղված 2014թ. հունիսի 18-ի գրությամբ 2011թ. հունիսի 3-ին անհետ կորած Արա Խաչատրյանի իրավահաջորդ Աննա Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը խնդրել էր՝ տրամադրել տեղեկատվություն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել անհետ կորած Արա Խաչատրյանին և մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր հայերի դեմ վիրավորական գրառում։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները:
Երեկ երեկոյան Վարդաշենի 9-րդ փողոցի շենքերից մեկում 45- ամյա Արարատ Ղազարյանին գտել էին իր բնակարանի մուտքի դռան մետաղյա շրջանակից մալուխով կախված:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռուստամ Ս.-ն 2015 թվականի օգոստոսին քաղել է կանեփ տեսակի բույսի տերևներ, որից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել բուհ-երից մեկի 2-րդ կուրսի ուսանող, 1994 թ. ծնված Խաչիկ Գ.-ին դանակահարելու մասին:
Հոկտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ ամսվա ընթացքում ԶՈւ-երում տեղի ունեցած կարևորագույն միջոցառումներին և առաջիկա առանցքային աշխատանքային ուղղություններին:
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստը: Մեր թղթակիցը հայտնում է, որ Տույին սատարելու էին եկել նրա հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այդ տրամաբանությամբ պետք է չեղյալ հայտարարենք նաև Ամանորի տոնակատարությունները, Սեպտեմբերի 21-ն ու մյուս տոները։ Եկեք ծնունդ ու հարսանիք նույնպես չնշենք… Պատրա՞ստ եք
Նրա խոսքով՝ մեր երկրում կալանքը չկիրառելը կամ կալանքից ազատելը նշանակում է, որ նա չի դատապարտվելու. «Ես համոզված եմ, որ սա նշանակում է, որ հետագայում՝ դատավարության ընթացքում, կա՛մ նա անմեղ կճանաչվի, կարդարացվի, կա՛մ ձևական ինչ-որ մի պատիժ կլինի: Ես համոզված էի, որ այդպես էր լինելու, սա մեր ավանդույթն է՝ անպատժելիության մթնոլորտը»:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.22-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին փլուզվել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող լաբորատորիայի 6 սենյակների պատերը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.04-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից գտնվող նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է չպայթած արկ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր: