Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այսօր կառավարության գործողությունները միտված են գործնական քայլերով ներդրումային ակտիվ քաղաքականության իրականացմանը. կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է էապես խթանեն շինարարության ոլորտի աճի տեմպերը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 6-ին, 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այսօր ոստիկանների և «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակության ղեկավար Լևոն Զուրաբյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին անվանել է «խուժան»: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատգամավորի նման պահվածին, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Դե եթե պատգամավորն է իրեն նման պահվածք թույլ տալիս, ինչ ասեմ: Ինքն օրինակ է ծառայում հասարակության համար»:
Սակայն քիչ անց Արամ Մանուկյանը ետ վերադարձավ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունեցե: Նրա խոսքով՝ ոստիկանները թերևս չեն ճանաչել Արամ Մանուկյանին: «Նման բան չի եղել: Երևի ոստիկանները չեն ճանաչել Արամ Մանուկյանին, ու դրա համար էլ տարել են»,- ասաց Վ. Օսիպյանը: Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանը նստել է ոստիկանական մեքենան, իսկ երբ ինքն խնդրել է, որ իջնի՝ Մանուկյանը հրաժարվել է. «Ասացի՝ եթե չիջնեք, ես ստիպված կլինեմ ձեզ իջեցնել մեքենայից, ինչից հետո Արամ Մանուկյանն իջել է»:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ սրահում գտնվող երկու անձինք մահացել են:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատագամվոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ այսուհետ հարցազրույց կտա միայն համապատասխան վճարի դիմաց: Ալեքսանյանի հարցազրույցն արժե ոչ պակաս, քան 500 եվրո:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դիմաց: Նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև բարբերաբար բախումներ են տեղի ունենում, քանի որ ակցիայի մասնակիցները ցանկանում են ԱԺ դարպասների վրա պաստառ փակցնել, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս:
Digitec-Expo 2015 ցուցահանդեսին gg Taxi-ն ներկայացնում էր իր նորությունները. շուտով հասանելի կլինեն բոլորովին նոր iOS և Android հավելվածները, իսկ մինչ այդ կարող եք ներբեռնել առկա տարբերակները: 168.am-ի հետ զրույցում gg Taxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն ասաց, որ պլանավորում են, որպես հայկական ծրագիր՝ ggTaxi-ն տարածել տարբեր երկրներում:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի գործով դատավճիռը:
Zangi հավելվածն արդեն թույլ է տալիս ուղարկել հայատառ, հայկական կոնտեքստով ստիկերներ: Digitec-expo 2015 ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցներին տրվում էր հայատառ ստիկերներն անվճար ուղարկելու հնարավորություն: 168.am-ի հետ զրույցում «Զանգի Թեքնոլոջիսի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց հավելվածի ստեղծման պատմությունն ու հավելվածում կատարված փոփոխությունները:
Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Իր փայլուն նվաճումներով նա իսկապես փառավոր էջեր է շնորհել մեր սպորտի պատմությանը: Հանրային խորհրդում Հովհաննես Զանազանյանի ներկայությունն ու նրա անկեղծ, շիտակ դիրքորոշումները մշտապես եղել են դրական ազդակ խորհրդի գործունեության համար:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Էդմոնդ Խ.-ն, ով 2014 թ. օգոստոսի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից:
Այսօր Ազգային Ժողովում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լևոն Հ.-ն:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Միրաքյան նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Հ.-ին, ով հոկտեմբերի 1-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայի նախանշաններով, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արտենի գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Թ. Օ.-ը:
Հոկտեմբերի 4-ի կյանքից անժամանակ հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը: Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00, Սբ. Հովհաննես եկեղեցում:
Ոստիկանության քրեական հետախուզուևթյան գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 41 հասցեի մոտից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ին:
Մինչ Ադրբեջան փախչելը հանրությանը քաղաքացիական ակտիվիստ ներկայացող Վահան Մարտիրոսյանի կողմից տուժած քաղաքացու՝ Ռուզան Մարգունու կարծիքով՝ այժմ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը երբեք էլ հոգեկան խնդիրներ չի ունեցել՝ հաշվարկված է գործել, գումարը հափշտակել և հեռահար նպատակներով հայտնվել է Ադրբեջանում:
Խաչը թալիսման չէ, և ոչ էլ՝ զարդ: Այն նշան է քրիստոնեական դավանանքի:
Հակառակորդը սեպտեմբերի 25-ին հենց այս զորամասի պահպանության տեղամասն էր հրետակոծել: 4 զոհվածների և մի քանի վիրավորների մարտական ընկերների համար կորստի ցավը մեծ է:
2015թ. հուլիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման և զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: