Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ մարզի Արարատ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատման հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։
Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու դեպքից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տված հանձնարարականը քննարկումների առարկա է դարձել:
Ժամը 07:30-08:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հերևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել:
Քրիստոնեությունը ընդունելուց ի վեր՝ առաջին դարերից սկսած բազմաթիվ գրքեր են գրվել, որոնցում հոգևորական գիտնականները խիստ քննադատել են աստղագուշակներին և երազներ մեկնողերին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
– Ինչո՞ւ աղոթել, եթե միևնույնն է` ի վերջո Աստծո կամքն է լինելու: – Ինչո՞ւ ապրել, եթե միևնույնն է` մեռնելու ենք: Նման մոտեցումը մեզ հեռացնում է Աստծուց: Մենք ոչ միայն պետք է աղոթենք, այլ աղոթքներում խնդրենք Աստծու կամքը. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6: 10), որովհետև այն բարի է: Այն […]
Այսօր, ժամը 22.30-ից մինչեւ 22. 39-ի սահմանները թռչող երկու սարքեր պտտվում էին Նոյեմբերյան քաղաքի վրա:
ԵՄ անդամ երկրների հասարակաց տների սեփականատերերը պետք է խոսեն մարմնավաճառների մայրենի լեզվով: Նման որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը (European Court of Justice), հայտնում է BBC-ն:
Խիզախության և Հայրենիքին անմնացորդ նվիրումի դասեր. միլիցիայի կապիտան Էրիկ Մարգարյան: Մեծ բացակա, ով այսօր էլ ներկա է:
Մայրս մահացել է քաղցկեղից: Նրա մահից 10 օր հետո եղբայրս աղջիկ է ունեցել, որին կոչել են մորս անունով: Անունը կարո՞ղ է ազդել երեխայի ճակատագրի վրա:
Աքորու մշակույյթի տունը վերանորոգման ու նոր գույքի կարիք ունի, սակայն գյուղի բյուջեն առայժմ այդ հնարավորությունը չի տալիս:
ՀՀ կենտրոնական իշխանությունները` նախագահը, վարչապետը, հարկ եղած դեպքում հանապատասխան նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հիմնականում ՀՀԿ-ականներ են, Գյումրու խնդիրներին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ անասնաբուժական տեսչությունը դիտարկել է Ստեփանակերտ քաղաքում գործող 28 խորովածանոցներ եւ ճաշարաններ:
Խանդ, անհավատարմության կասկածներ և դանակի 30 մահացու հարվածներ կնոջը:
2015թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,134, ինչը նախորդ ամսվա համեմատ աճելէ 1,549 -ով:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը:
Կուրսկի հրապարակ Գյումրիում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կուրսկից ժամանած պատվիրակության մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նոր մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Յուրի Մանուչարյանին։
Սեպտեմբերի 30-ին մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս Տիխոմիրովը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 07.09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
«Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի (Տույ) հետ, որ մասնակցում էր նրա դեմ դատական նիստին, այսպես պատասխանեց դուդուկահար Կամո Սեյրանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստին հարազատներից բացի նրան սատարելու էին եկել նաև երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու տնտեսաիրավագիտական համալսարանում գողություն կատարած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում:
«Փառատոնի կարգախոսն է՝ «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության գաղափարներ: Ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ բուսակերները մեր հասարակության մի մասն են ու իրենք ունեն ինչ-որ ուրախ փառատոններ: