«Ի՞նչ եք անելու 5 օր». Հովիկ Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ը վերակազմակերպել հիմնադրամի: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ սա վերջին երկու տարիներին մեկնարկած գործընթացի շարունակությունն է, մի շարք առաջատար բուհերի տրվել է հիմնադրամի կարգավիճակ է տրվել՝ հաշվի առնելով ակադեմիական ազատությունների, ինքնուրույնության ավելացման և այլ հանգամանքներ: Արմեն Աշոտյանը 5 օր ժամանակ խնդրեց՝ շահագրգիռ մարմինների հետ տեքստը վերջնականացնելու համար: «Բայց ի՞նչ եք անելու 5 օր»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ խնդիրները հիմնականում կապված են շենք-շինությունների գույքագրման հետ, ճշգրտումների կարիք կա: Որոշման նախագիծը հաստատվեց, տրվեց 5 օր ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս