Սեյրան Օհանյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են Սիմոն Ճավռշյանի հոգեհանգստի արարողությանը

Փետրվարի 7-ին ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի հոգեհանստի արարողությանը։

Իր ցավակցությունը հայտնելով զինծառայողների հարազատներին, Սեյրան Օհանյանը նշել է Սիմոն Ճավռշյանի կատարած սուրբ գործն ու հերոսությունը, առանց որի չի կարող լինել անվտանգ Հայրենիք։ Սփոփանքի խոսքեր ասելուց զատ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողի ընտանիքին է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է ցուցաբերած արիության համար:

seyran simon

Սեյրան Օհանյանը հանդիպել ու զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, Շիրակի մարզպետի ու Փանիկ համայնքի ղեկավարի հետ այցելել է գյուղի` հայրենական պատերազմի մասնակիցների և Արցախյան պատերազմի մասնակիցների հուշարձաններ։ Դրանց վերանորոգման և բարեկարգման համար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել ՀՀ ՊՆ համապատասխան կառուցների ղեկավարներին:

seyran simon.jpg22

ՀՀ ՊՆ

Լուսանկարները` News.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս