Բաժիններ՝

ggtaxi-ին այցելել է զորամասեր

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ggtaxi-ի կազմակերպած ակցիան, որի նպատակն էր՝ օգտակար լինել հայ զինվորին: Ակցիան նվիրված էր Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրվան: Սակայն ակտիվորեն տարածվող գրիպի պատճառով, հաշվի առնելով Պաշտպանության նախարարության հորդորը, ակցիան հետաձգվել էր:

Ակցիայի շրջանակներում 40 մեքենա անվճար տեղափոխում էր բնակիչներին դեպի Նոյեմբերյանի, Իջևանի, Մահրաբի, Բերդի զորամասեր:

Ակցիային մասնակցելու համար գրանցվելը շատ հեշտ էր. պետք էր կամ մեկնաբանություն թողնել հայտարարության տակ, կամ էլ զանգահարել և գրանցվել: Յուրաքանչյուր ընտանիքից զորամաս մեկնել և վերադառնալ կարող էր 2 ներկայացուցիչ:

Ակցիայի հայտարարումից հետո մարդկանց հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ մեքենաների թվի նախատեսված 30-ին ավելացվել է ևս 10-ը: Ակցիային միացել է նաև «Մեգաֆուդ» ընկերությունը՝ զինվորներին ուղարկելով 120 կգ քաղցրավենիք: Ակցիային միացավ նաև Cartly ստարտափը:

Կարդացեք նաև

Չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների դժվարանցանելիությանը` այցելությունը կայացավ, ինչը փաստում են ակցիայից օգտվողների շնորհակալական գրառումները համացանցում:

10334284_452093184990436_1517564039440861486_n

10336654_452093071657114_1925718753866755941_n

11229820_452093011657120_245396112905848323_n

12645024_452092838323804_1576146748418203651_n

12645038_452093158323772_8090349795120639964_n

12662470_452092881657133_7182144028555015960_n

12670075_452092728323815_8309243608311112602_n

12670101_452092981657123_7529434271856794004_n

12688118_452093034990451_7738625741531250184_n

12688188_452092794990475_3407085026061273962_n

12688232_452092758323812_1991530893434764500_n

12705716_452092934990461_3072725606984267146_n

Սիրարփի Աղաբաբյան

Լուսանկարները՝ ggtaxi-ի ֆեյսբուքյան էջից

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս