Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագարային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu):
Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխան գրությունը, որով տեղեկացվում եմ, որ Լարսի անցակետի փակման հետևանքով ավիատոմսերի գները թանկացնող ընկերությունները ՌԴ ռեզիդենտ ընկերություններ են, և «Հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարին՝ պարզաբանման նպատակով ուսումնասիրություններ սկսելու առաջարկությամբ»:
Տեղեկատվություն 2016 թվականի ապրիլի 4-ից հունիսի 23-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ կառավարության ստեղծած օպերատիվ շտաբի գործունեության շրջանակում ՀՀ, ԼՂՀ և հայկական սփյուռքի բարերարներից որպես օժանդակություն ստացված ապրանքանյութական արժեքների վերաբերյալ:
Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռեւս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը դեպքին նախորդող օրերին նամակ է գրել իր ծանոթին` հայտնելով, որ կյանքին վերջ կտա:
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջության ոլորտին, նա առանձնակիորեն ընդգծեց տղամարդկանց վերարտադրողական խնդիրները՝ նշելով, որ շագանակագեղձի քաղցկեղը երկրում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 100 հազար բնակչի հաշվով հասնելով 18.81-ի:
«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է ևս 4000-ով: Այսինքն՝ բնակչության թիվը կազմում է 2 մլն 998 հազար մարդ»,- նշեց Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, թե նույն տեմպերը շարունակվելու դեպքում 2017թ. ՀՀ-ում բնակչության թիվը կպակասի 16 հազարով:
Հուլիսի 10-ին, ժամը 8.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«Առաջինը շոկի կամ անսպասելիության փուլն է, երբ մարդուն տեղեկացնում են պատահածի վերաբերյալ: Դա տևում է ամենաշատը 2 ժամ: Եթե տևի երկար, նշանակում է, որ պետք է անմիջապես հոգեկան առողջության մասնագետ հրավիրել: Այդ ժամանակ մարդու հույզերը բթանում են ու ինքն ուզում է մարսել պատահածը՝ ինչքանով է դա հնարավոր»:
Հուլիսի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ տիկնոջ՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հետ։ Վերջին շրջանում քաղաքական գործիչների միության մասին շատ էր խոսվում։ Ձեռք ձեռքի տված նրանք «Մոսկվա» կինոթատրոնում սպասում էին փառատոնի մեկնարկին։
Հուլիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Հայանիստ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Հայաստան Բարսեղյանին”
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Վրացական jnews.ge-ի փոխանցմամբ՝ երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը:
Հանրապետությունում գրանցված տեղատարափ անձրևների հետևանքով սողանքային գոտիներն ակտիվացել են: Սողանքների հետևանքով երկու ամառանոց փլուզվել է: Առաջարկել ենք այդ թաղամասում ժամանակավոր չբնակեցնել:
Անհամբեր, սպասողական և ուրախ հայացքներ. րոպեներ անց վայրէջք պիտի կատարեր Կրասնոդարից Երևան ժամանող ինքնաթիռը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ Երևան էին վերադառնում հյուրախաղերով Աբխազիայում գտնվող երեխաները, ովքեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակվելու պատճառով նախատեսված 10 օրվա փոխարեն այնտեղ էին մնացել 18 օր:
Հուլիսի 11-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի շրջապտույտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին):
Փառատոնում ներկայացվել էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
Հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավոր ությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:
«Սերժ Սարգսյանն ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում խառնվեց, այնպես այստեղ էլ պետք է խառնվի: Նա ասաց իր խոսքը, և պուրակը մնաց պուրակ: Նույնն էլ «Զվարթնոցի» դեպքում պետք է անի»:
Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի»:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:
«Սա հիանալի երկիր է, այս երկրում չկան այն արատները, որոնք ես տեսնում եմ այլ երկրներում. փողոցներն անվտանգ են, այստեղ կազմակերպված հանցագործությունը որևէ կերպ չի հասնում այն մակարդակին, որ կա ԱՄՆ-ում: Երբ Հանրապետության հրապարակում երեխաները քչփչում են՝ ես համոզված եմ, որ նրանք չեն խոսում թմրանյութի վաճառքի մասին»: