Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և զեղչի քարտեր:
Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, մարտի 1-ին` ժամը 11.29-ին, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով):
Երանի նորից գան ժամանակներ, երբ մարտի 1-ը լինի պարզապես գարնան առաջին ուրախ օր:
«Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա: Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրել է նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 1-ին` ժամը 11.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով). անհրաժեշտ է օգնություն:
Մի տեսակ շատ բան փոխվեց` դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովներով հնարավոր է այդ վիճակը շտկել։ Շատ խորը վիճակ է, և, ճիշտն ասած, մեղքը տեսնում եմ շատ ավելի բարձր ատյաններում։ Եթե երկրի նախագահն իր բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ-որ հայտարարություններ է անում, համարում է, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորը լրագրողներն են, լրագրողները պատվեր են կատարում, և այլն, դա ոնց որ մի տեսակ նշան է թոխմախների, շմայսների համար, որ լրագրողների վրա հարձակվեն, վիրավորեն, հայհոյեն։
3 օր շարունակ Թբիլիսիի արվարձանում տեղի է ունեցել «Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դստեր՝ Իյայի հարսանիքը Միխայիլ Մախարաձեի հետ, գրում է super.ru-ն: Իյան Սարկիսովի երեք երեխաներից մեկն է:
Մոսկվայում դայակը ցույց է տվել և պատմել, թե ինչպես է սպանել 4-ամյա երեխային:
Մոսկվայում ոստիկանությունն ուժեղացրել է երիտասարդության շրջանում քսենոֆոբիայի հնարավոր բռնկման կանխարգելման աշխատանքները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Մարտի 1-ին, ժամը 03.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վանուհի Մ.-ն:
«Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ, որոնք համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն- 2020» համապարփակ ռազմավարության մոտեցումներին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր արարումներ:
Ի դեպ, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ այլ վայրում, ո՛չ իրական, ո՛չ էլ վիրտուալ տարածքում ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել: Ոչ էլ, բնականաբար, ես եմ սպառնացել:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-21:00-ն, սահմանափակվելու է Պուշկինի փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը:
Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:
Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ, եթե դատը շահեն, միայն բարոյական վնասը «մի քանի կոպեկ կփոխհատուցեն», իսկ քրեական գործը բացահայտելու համար ՄԻԵԴ-ը քննիչներ չի ուղարկելու Հայաստան: «Էստեղ ընդհանրապես քայլ չեն անում, անցել է 8 տարի, փոխվել է 1 դատախազ, 3 քննիչ, և ոչ մի առաջընթաց, ոչ մի լուր: Իհարկե, նորություն չկա և չի էլ լինելու, որովհետև բացահայտված գործը չեն ուզում բացահայտել, որովհետև այս իշխանությունն է գնդակահարել մեր երեխաներին: Եթե բացահայտվի, ուրեմն մեղավորների շղթան, կծիկը կբացվի, դրա համար էլ ոչ մի առաջընթաց չի էլ լինելու»,- ասաց Ս.Քլոյանը:
Գյումրու «Ֆանտաններ» կոչվող՝ ցեխերի մեջ թաղված թաղամասում հավաքված մարդիկ լսում էին ջազ, դաշնակահար Տիգրան Համասյանին, ով բարեգործական համերգով միացավ Գյումրու անօթեւան ընտանիքներին ուղղված դրամահավաքին։
2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրախախտումների երկու դեպքով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործերն ուղարկվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս գտնվում է փախուստի մեջ:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 1-4-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Մարտի 1-ին, ժամը 04.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Ահարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ելույթ է ունեցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Եթե մարդ ուժեղ մարդկանցով է շրջապատված, չի կարող թույլ լինել: Թույլ մարդն է իրեն թույլերով շրջապատում: Ուժեղ՝ նկատի չունեմ ֆիզիկապես. հոգևոր ուժի մասին է խոսքը: Ցանկացած խոչընդոտ կարող է ընկճել մարդուն:
Օլգա Օրլովան ներկայացրել է Ժաննա Ֆրիսկեին նվիրված երգի տեսահոլովակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։
Գյումրու կիսավեր, լքված Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնման համար շարունակվում է ֆինանսական միջոցների հայթայթումը, արդյունքում կրկին ձգձգվում է վերկանգնման գործընթացը: