
«Երանի հաջորդ մարտի 1-ին պատժված լինեն այս չարաբաստիկ օրվա մեղավորները». Կարեն Անդրեասյան

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երանի նորից գան ժամանակներ, երբ մարտի 1-ը լինի պարզապես գարնան առաջին ուրախ օր:
Երանի հաջորդ մարտի 1-ին պատժված լինեն այս չարաբաստիկ օրվա մեղավորները, իսկ զոհվածների հարազատները ստացած լինեն բարոյական ու նյութական նվազագույն փոխհատուցում:
Երանի նրանց, ովքեր գարնան առաջին օրը կարող են իրենց թույլ տալ մտածել ու հիշել միայն ծաղիկների, զարթոնքի ու սիրո մասին»: