
Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կին է բերման ենթարկվել

Մարտի 1-ին, ժամը 03.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վանուհի Մ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի /կաշառք տալը/ 2-րդ մասի մեղադրանքով: