Բաժիններ՝

Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենահայտնի ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

«Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա: Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս