Քաղաքացի Նշան Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Բնակարանագողերը հայտնաբերվեցին:
Երեք մանկահասակ երեխաների միայնակ խնամող երիտասարդ մորը մենք հանդիպեցինք Գյումրու ամենահեռավոր ու ամայի մի վայրում կիսաքանդ գործարանային շինությունների հարևանությամբ տեղադրված տնակում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Մերուժան Պասիլյանը, 2015 թվականի հունիսի 5-ին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:
Գիշերային հյուրընկալություն՝ ավազակությամբ զուգորդված սպանության վախճանով:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։
Հայ նշանավոր ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանի փոխանցմամբ` մրցույթի արդյունքներից, ներկայացված նախահաշիվներից հետո քաղաքապետարանը ավագանու հաստատմանը կներկայացնի պահանջվող գումարի չափը, իսկ այսօր դեռեւս անհայտ է հուշարձանի համար նախատեսված գումարի չափը:
Քաղաքացի Գագիկ Վ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
8 տարվա վաղեմության խնդիր, որ մինչ օրս լուծում չի ստանում: Դեռ 2008 թվականին Առողջապահության նախարարի հրամանով սահմանվեց նոր կարգ վարակիչ բժշկական թափոնների ախտահանման, այսինքն՝ վարակազերծման եղանակի ու պայմանների վերաբերյալ:
«Նա «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որտեղից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում էր փողոցով ու ինչ-որ բան էր բղավում, սակայն նրան ոչ ոք չէր մոտենում, բոլորը վախենում էին»,- պատմել է ականատեսներից մեկը: Կինը երեխայի գլուխը ձեռքին մոտ 20 րոպե քայլել է մինչ ձերբակալվելը:
2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):
Աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթևոսյանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։ Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բ աժանմունքի պետ։
Փետրվարի 29-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Կյանքի 50-րդ տարում մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստատեսային խաղի մասնակից Գեորգի Ժարկովը, հայտնում է «Կոմերսանտը»:
Ադրբեջանը հայտնել է Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:
Փետրվարի 27-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող, Վահագնի գյուղում գտնվող տունը /վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով/:
Ինչպես հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեից, կինը ձերբակալվել է մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մերձակայքում:
Փետրվարի 29-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ:
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Սվետիկ Ե.-ն:
Արդյո՞ք «լակոտ» բառը, որ օգտագործել է Շուշան Պետրոսյանը, վիրավորական է. մեկնաբանում է պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Որպես քաղաքացի և Երևանի ավագանու անդամ, ինձ անչափ մտահոգում է հետևյալ հարցը, թե ո՞վ պետք է վերահսկի անչափահասների մուտքը գիշերային ակումբներ և ինչպե՞ս:
Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Հայտնաբերում՝ 17 տարի անց: Հետախուզվում էր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 26-ին ընդունել է բեռլինյան հայտնի «Հերթի» կառավարման դպրոցում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության կողմից կազմակերպված Հարավային Կոկվասի հանրային և պետական կառավարման ոլորտի իրավաբանների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած երիտասարդ իրավաբաններին:
Մոսկվայի իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել դայակի ինքնությունը, ով կասկածվում է 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ: Աղբյուրների խոսքով՝ երեխայի նկատմամբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան, հայտնում է LifeNews-ը:
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Մոսկվայում փոքրիկ երեխայի դաժան սպանության կասկածանքով կին է ձերբակալվել, հայտնում է BBC-ն:
Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը: