Գոռ Վարդանյանին բերման կենթարկեն դատարան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարան, սակայն, չէին ներկայացել դատավարության կողմերը, ինչի պատճառով նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը:

Դատարանը որոշեց բերման ենթարկել Գոռ Վարդանյանին:
Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակարեպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031