Բաժիններ՝

Ավտոմեքենաներն արեգելափակվել են

Մարտի 1-ին, ժամը 04.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Ահարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 29-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Daf» մակնիշի 70 RR 505 պ/հ բեռնատարը:

***

Փետրվարի 29-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան 2-րդ մուտքի մոտակայքում «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 21» մակնիշի 35 LD 615 պ/հ ավտոմեքենան:

***

Փետրվարի 29-ին, ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում բքի և վրաբեր ձյան հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս