ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշ» բաժնի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ նրան տեղափոխելով մայրաքաղաք ավելի ցածր պաշտոնի:
Քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող.
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խանութներից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մարտի 9-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտաքին գործերի նախարարության 2015թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ ընթացիկ խնդիրներին:
«Մոնիթորինգի ու գնահատման նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս յուրաքանչյուր ծրագրի իրականացման ընթացքում և որոնք խոչընդոտում են ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ զբաղվածության ոլորտում իրականացվող ոչ մի ծրագիր ինքնանպատակ չպետք է լինի: Յուրաքանչյուր ծրագիր պետք է ծառայի իր նպատակին, ինձ նկարված թվեր պետք չեն»,- ասել է նախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմեն Շաքարյանցը:
Վթար Գյումրիում: Մարտի 9-ին« ժամը 08:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 32 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Մարտի 9-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ռիգայի փողոցում հայտնաբերել և յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին:
«Ես ոչ մի բան չեմ հայտարարել, ինձ պարզապես ասել են՝ ինչո՞ւ ես այս մեքենան նստում, բացատրել եմ: Սա PR չի, ես ընդհանրապես PR-ի համար չեմ եկել այստեղ: Ինչ անում եմ, կրթական համակարգում իմ պարտականությունների մեջ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով նախկին նախարար Արմեն Աշոտյանին նվիրված «Volksvagen touareg» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայից հրաժարվելու և համեմատաբար էժան` «Toyota camry» մեքենայով երթևեկելու փաստը:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրոնսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Մարտի 9-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ անտառամիջյան ավտոճանապարհին, ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլ նաև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:
Մարտի 10-ին, մարտի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Ջհանգիրյանին
«Պարոն Եգորյան, ես խնդրում եմ՝ դեմագոգիայով մի զբաղվեք: Եղեք հակիրճ Ձեր խոսքերում»,- դիմելով փաստաբանին՝ ասաց դատավորը: Վարդգես Գասպարին պահանջեց չվիրավորել իր պաշտպանին, նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ նախազգուշացման տեսքով:
Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
Մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, պատմեց, որ որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղում, եղել է հետախույզ: 2010թ. դեկտեմբերի 17-ին իրենց զանգահարել են և ասել, որ նա կոմայի մեջ է, տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նա նշեց, որ որդին վիրահատվել է, սակայն մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Արթուր Ղազարյանը մահացել է գլխի ուռուցքից: «Տղաս մահացած էր: Դեկտեմբերի 20-ի առավոտյան մեզ ասացին՝ երեխային կնքեք: Կնքելու ժամանակ, երբ տեր հայրը երեխայի բերանի մեջ պիտի նշխարքը դներ, տեսան, որ բերանն ամբողջությամբ սոսնձով փակված էր»,- ասաց զինծառայողի մայրը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնած` Գյումրիի 13 անօթևանների բնակարաններ գնելու ծրագրով դրամահավաքին: Հիշեցնենք, որ 2014թ. պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար դրամ: Հ. Աբրահամյանը բարեգործական ծրագրին մասնակցել է՝ որպես ՀՀ քաղաքացի, և ոչ՝ որպես վարչապետ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ 15134714 քրեական գործն ըստ մեղադրանքի Լեւոն Սողոմոնյանի: Լ.Սողոմոնյանի շահերը նախաքննության ընթացքում պաշտպանել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանս (արտոնագիր թիվ 8) եւ Կարեն Կիրակոսյանը (արտոնագիր թիվ 17):
Իսկ ինչ վերաբերվում է «Փախիր կամ ամուսնացիր » ֆիլմին , կարծում եմ այսօրվա հայկական շուկայում եղած ֆիլմերից ամենահաջողվածներից է , թե այն փաստի համար, որ խհոնարվում եմ Մկոի տաղանդի առաջ, թե այն փաստի համար, որ Բոլորը հաջող ընտրված դերասաններ էին , թե գռեհիկ հումորի բացակայության համար, թե Իվետա Մուկուչյանի ֆիրմա փայլի համար ։ Շնորհավոր:
Աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը Վրաստանում կհետաձվի մինչև 2017 թվականի հունվար ամիսը, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 112 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Մարտի 8-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատելիս տանիքից ընկած եւ մահացած քաղաքացին Աբովյանի բնակիչ 60-ամյա Մհեր Ղազարյանն է: