Ցանկանում եմ բոլորիդ բազում գարուններ՝ ողողված սիրով, բուրավետ ծաղիկների բույրով, ներդաշնակ գույներով:
Օռլովի մարզում մարտի 6-ին հուղարկավորել են Մոսկվայում ուզբեկ դայակի կողմից սպանված ռուս աղջկան: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է ընտանիքի ընկերը՝ Անդրեյ Միշչենկովը:
Հայաստանում մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության գործով դատարանի կազմի փոփոխություն է տեղի ունեցել: Քրեական գործը մակագրվել էր դատավոր Նապոլեոն Օհանյանին, ում նախագահության քրեական գործով մի քանի դատական նիստ է նշանակվել: Սակայն այժմ դատավոր զեկուցագրի հիման վրա տեղի է ունեցել կազմի փոփոխություն. քրեական գործը մարտի 1-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
81 տարեկանում մահացել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը:
Մեր և մեր միավորման անդամների անունից սրտանց շնորհավորում ենք մեր կանանց ու աղջիկների մեկամսյակի առթիվ, մաղթում նրանց անսահման սեր, երջանկություն և բարեկեցություն, մտքի պարզություն որով կձևավորվի առողջ և ամուր ընտանիքներ: Եվ հույս ենք հայտնում, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստեղծենք մի այնպիսի երկիր, որտեղ դուք կապրեք լիարժեք և երջանիկ կյանքով:
Ժամը 11:10-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 07 ՏՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 44.800 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել էր շաբաթ օրը, գնահատվում է միջին ծանրության, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությանը:
«Երևանի գարունը հիշեցրեց Մոսկվայի ամռան մասին: Եվ ես մտա «Ֆոտոբանկ», որպեսզի հիշեմ՝ եղե՞լ է արդյոք գարուն, կամ ընդհանրապես ամառ Մոսկվայում»,-սոցցանցերի իր էջերում նման գրառում է արել ռուս երգիչ Դիմա Բիլանը՝ տեղադրելով մոսկովյան բնության գրկում մի նկար:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Մարտի 7-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում:
Մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
2012 թվականին ԱՄՆ-ում սևամորթ երիտասասարդի՝ Թրեյվըն Մարտինի աղմկահարույց սպանությունից հետո սոցիալական ազատության և կանաչ էներգիայի ջատագով, ամերիկյան քաղաքական ակտիվիստ, Dream Corp-ի հիմնադիր Վան Ջոնսն իր ընկերոջ հետ որոշեց հիմնել «Yes We Code» նախաձեռնությունը, որի նպատակն է՝ քիչ եկամուտ ունեցող, աղքատ ընտանիքների 100.000 երեխաների ուսուցանել համակարգչային ծրագրեր:
Amazon-ը փոխեց շոփինգի մասին մեր բոլոր պատկերացումները: Այն իր գործունեությունը սկսեց փոքրիկ ընկերությունից, որն ուներ զարգացման լավ հեռանկարներ:
Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ ունեցել է տեսողության որոշակի նվազում: Որոշել է դիմել բժշկի, որպեսզի կանխի հիվանդության բարդացումը: Բժշկուհին իրեն ուղարկել է հետազոտման, որի ընթացքում պարզվել է, որ ունի ձախ աչքի հատակի բորբոքում: Տեսնելով հետազոտման նկարը՝ բժշկուհին ասել է, որ իր ձախ աչքի հատակը բորբոքված է, և պետք է ներարկումների միջոցով փորձեն վերականգնել տեսողությունը: Նույն օրն իր ձախ աչքում ներարկում է կատարվել, որից հետո գնացել է տուն: Բժշկուհին ասել է, որ հաջորդ ներարկումը պետք է կատարվի մեկ շաբաթ անց: Մեկ շաբաթ անց կրկին գնացել է ակնաբուժական կենտրոն, և բժշկուհին կրկին ներարկում է կատարել իր ձախ աչքում: Ներարկում կատարելուց հետո ասել է, որ ներարկման ժամանակ աչքն արյուն է լցվել, սակայն անհանգստանալու կարիք չկա, և այն կանցնի:
Նշվում է, որ ցանկում հայտնվել է «Մարգարիտա» պիցցան, քանի որ հենց այդ պիցցան է ներկայացնում Իտալիան ողջ աշխարհում:
Առավոտյան հարսն ասել է, որ ամուսինը գիշերը տուն չի եկել: Բազմիցս զանգահարել է որդուն, սակայն պատասխան չի ստացել: Այնուհետև եկել էն Ոստիկանության աշխատակիցները և ասել՝ «սրիկա բիձա, էս ի՞նչ ես արել, տղուդ սպանել թաղել ես»:
Օրինակ, եթե անձը ցանկանում է ստանալ այնպիսի տեղեկություն, որի տրամադրման համար անհրաժեշտ է որևէ ծախս պահանջող հետազոտություն իրականացնել, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել վճարով, որը, սակայն, չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման ծախսը:
Մարտի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:
Մարտի 6-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:
Արմեն Ջիգարխանյանի հարազատները հերքում են նրա առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 13.55-ին ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել նաև երկրորդ ձկնորսի՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երեկ հոսպիտալացված Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, հայտնում է РИА-ն` հղում կատարելով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությանը:
Մարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Մարտի 5-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 12 շենքի 1-ին հարկի չբնակեցված բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մարտի 6-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 42 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. ավտոմեքենան հարվածել է քաղաքացուն և վերջինիս հետ միասին դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի (ԿՀԻԿ) միջև 2012թ. և 2013թ. կնքվել էր ընդհանուր 80 մլն 794.1 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014թ. կնքվել է 64 մլն 318 հազար դրամ ընդհանուր գումարով նվիրաբերության պայմանագիր: