Սոս Ջանիբեկյանը` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի մասին
Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Վերջին շրջանում բազմաթիվ հայկական կոմեդիաներ են նկարվում և բարձրանում մեծ էկրաններ։
Մի քանիսում ես ընդգրկված եմ որպես դերասան, մի քանիսում չկամ։
Երբ ֆիլմը առաջին անգամ բարձրանում է մեծ էկրանին, այդ փակ դիտման հրավիրվածների ցուցակում, գրեթե միշտ ես լինում եմ։
Ինչի համար շնորհակալ եմ ։
Բայց երբ հարցնում են. «Հավանեցի՞ր , ո՞նցն էր ֆիլմս, հըն Սոս, լավ ֆիլմեր », կամ երբ գալիս են լրագրողները և հարցնում. «ի՞նչ կարծիք ունեք, հավանեցի՞ք, թե ոչ» և այլն.
Ես շփոտված մտածում եմ.
«Տեր Աստված, այս ի՞նչ հարցեր են ինձ տալիս, նախ, ես չե՛մ եկել իմ հավանությունը տալու կամ չտալու, ես չե՛մ եկել կարծիք կազմելու կամ չկազմելու , ես եկե՛լ եմ վայելելու ընկերներիս աշխատանքը, երկրորդ, եթե գաի հավանելու – չհավանելու , ինձ հետաքրքիր է, ո՞ր սանդղակով կամ չափանիշով նկատի ունեք, կամ ինչի՞ հետ համեմատած , եթե իմ ճաշակով՝ իհարկե Ո՛Չ, չե՛մ հավանել, ես հավանել եմ ասենք համաշխարհային կինոինդուստրիայի գլուխգործոցներից օրինակ «Կնքահայր»-ը, կամ «Մեկ անգամ Ամերիկայում» կամ վերջին ֆիլմերից «Молодость»-ը և այլն և այլն , բայց ես երբեք չէի հայթայթի մեր հիմիկվա նկարահանած , մեկ տարի կյանք ունեցող ֆիլմերը , գնաի տուն, լույսերն անջատեի և կենտրոնացած նայեի։
Ախր ես չեմ կարող նույնիսկ գովալ սեփական մասնակցությամբ ֆիլմերը, ես մեծմասամբ չեմ հավանում իմ արած աշխատանքը , որովհետև չափանիշս համաշխարհայինն է։
Ես կարող եմ որակավորել հայկական շուկայի եղածների միջից լավն է, թե՞ վատը։
Հասկանում եմ, մեր հայկական շոու բիզնեսի մեջ բոլորս ընկերներ ենք, պետք է միմյանց գովենք , իհարկե մեծ բան ենք անում այս երկրի պայմաններում, բայց եկեք երբեք չխառնենք համաշխարհային ՃԱՇԱԿԸ մեր հիմիկվա «ճաշակով» արտադրած ֆիլմերի հետ։
Ամենակարևորը, մենք միշտ թերանում ենք սցենարի հարցում։
Անցնեմ այս երկար գրածիս շարժառիթին։
Վերջերս ներկա եղա Մկրտիչ Արզումանյանի (ՄԿՈ)-ի ֆիլմի պրեմիերային , և բազմաթիվ լրագրողական տարօրինակ հարցերի շնորհիվ ստեղծվեց սխալ տպավորություն, իբրև ես չեմ հավանել ֆիլմը։ Բայց իմ պատասխանը եղել է. « Ես չեմ եկել հավանությունս տալու կամ ոչ, ես ելել եմ վայելելու ընկերներիս անկեղծ և քրտնաջան աշխատանքը։
Հետո ես երբ երեխա էի Մկոի սկեչերի բարձր հումորով ողողված տանն էի մեծանում, ես թույլ չեմ տա իմ անփորձ հալով որակավորեմ նրա աշխատանքը հանրության դիմաց (հավանությունս տամ կամ ոչ)։
Իսկ ինչ վերաբերվում է «Փախիր կամ ամուսնացիր » ֆիլմին, կարծում եմ այսօրվա հայկական շուկայում եղած ֆիլմերից ամենահաջողվածներից է , թե այն փաստի համար, որ խհոնարվում եմ Մկոի տաղանդի առաջ, թե այն փաստի համար, որ Բոլորը հաջող ընտրված դերասաններ էին , թե գռեհիկ հումորի բացակայության համար, թե Իվետա Մուկուչյանի ֆիրմա փայլի համար։ Շնորհավոր:
Բոլորին խորհուրդ եմ տալիս վայելել այդ մեկ ու կես ժամվա դրական էմոցիաները։
Բայց ես մեզանից ավելին եմ սպասում և կտեսնեք կգա այդ օրը, երբ համատեղ կվայելենք որակով ֆիլմեր, դրամաներ, մելոդրամաներ, հոգեբանական տրեիլերներ, հայ պամական ֆիլմեր, դետեկտիվներ, և իհարկե թող լինեն նաև կոմեդիաներ և հայկական իրականության հետ չբռնող գողա Գանամաֆիայոտ ֆիլմեր, բայց թող նրանք էլ լինեն»։