Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովին լրացուցիչ լիազորությունների տրամադրումն ամենևին արդարացված չէ: «Կարծում եմ՝ սա թաքնված գրաքննության փորձ է, որովհետև այդ լիազորությունները դատարանինն են»,- ասաց նա՝ նշելով, որ օրինագիծը շրջանառությունից պետք է հանվի:
Մարտի 19-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Գյուղացին ասում է՝ բերքի 90-100% չկա, բայց մինչև ցոգոլը դուրս չգա, հնարավոր չէ իմանալ: Իրենք բացում են ծաղիկը, ասում են՝ դեղնել է, բայց դեռ շուտ է: Բույսն էլ մարդու նման է, կարող է առանձին տարբեր օրգանները ցրտահարվեն տարբեր աստճանի՝ ճյուղը, տերևը, ցոգոլը և այլն»,- ասաց Ս.Սեդրակյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
Փաստաբանի խոսքով՝ վիրահատվել է Վահան Շիրխանյանի ձախ ոտքը. տեղաշարժվել էր ձախ ոտքի թրոմբը: ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալը վիրահատության է ենթարկվել քաղաքացիական հիվադանոցում, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, այժմ Վահան Շիրխանյանի վիճակը բավարար է: Այսօր ևս, ըստ պաշտպանի, նա կմնա բժշկական կենտրոնում:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն անվանել է FlyDubai ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռի FZ-981 չվերթի կործանման երկու հիմնական վարկածները, հայտնում է LifeNews-ը:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հրամանի համաձայն նախօրեին ոստիկանության մի շարք ծառայողների շնորհվել են ոստիկանության հերթական կոչումներ, որոնք նրանց են հանձնել ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալները։
Այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ժամանակով 11.30-ի դրությամբ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Մարտի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Այստեղ՝ թիվ 47 դպրոցի մոտ, 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել էր, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «
Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում:
Ոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է քաղաքի օդանավակայանում Boeing 737-800 ուղեւորատար օդանավի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը:
LifeNews-ը հրապարակում է այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները:
Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են:
Մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում ինքնաթիռ Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Մարտի 19-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել:
Շատ դրական պատկեր է, եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում 0…-2 էր, ապա հիմա +4…+5 աստիճանա, ամպերը փրկեցին:
Եթե հիշում եք, թե ո´ր եկեղեցում եք մկրտվել, ապա այցելեք տվյալ եկեղեցին կամ թեմի առաջնորդարան, ներկայացրեք Ս. Մկրտությունը հաստատող լուսանկար կամ տեսաերիզ:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հազար դրամ տուգանք:
Հակառակորդը պարբերաբար, հատկապես գիշերները, ամենատարբեր զինատեսակներից կրակում է: Մենք խաղաղ ենք, նրանք են անընդհատ հրահրում: Մեր գյուղացին արդեն սկսել է հողի գարնանային աշխատանքները, վար ու ցանքը, եւ մենք ամեն գնով փորձում ենք գոնե այս հարաբերական խաղաղությունը պահել եւ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալ,- իրավիճակը ներկայացնում է մայոր Ստեփանյանը` մեքենայի պատուհանից ցույց տալով հողի հետ «կռիվ» տվող գյուղացիներին:
Մարտի 18-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 46 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2016 թվականի մարտի 18-ի դրությամբ Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
«Երբ կոտորածներն սկսվեցին, մայրս 7 տարեկան էր: Մյուս քույրերն ու եղբայրները ավելի մեծ էին, ոմանք արդեն իրենց ընտանքիներն ու զավակներն ունեին: Մորս գերդաստանը գրեթե ամբողջությամբ մորթվեց»:
Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։