Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Թ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետևում է ընթացիկ տարվա հունիսին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քննության ընթացին, սակայն վերջերս այն անուշադրության է մատնվում Հատուկ քննչական ծառայության կողմից:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 17-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել:
Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշ վարչական շրջանում զինված խմբի վնասազերծման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 12-ին իր տնից ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 45-ամյա Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը:
Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:
Դատապարտյալ Վ. Կ.-ն հացաթխման արտադրամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գետնից վերցրել և իր մոտ թաքցրել է կանաչ գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչն էլ նույն պահին նկատել է դատապարտյալի ուղեկցումն իրականացնող հիմնարկի աշխատակիցը: Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պանջներին դատապարտյալը չի ենթարկվել և այն նետել է ձնակույտի մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
Այժմ ԱԺ-ն շարունակում է քննարկել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։
Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել։
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
Երեկ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Նորք-Մարաշ վարչական շրջանի երկարամյա ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Հաջորդը, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնը կլքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դանակահարություններ Արմավիրում: Կատարողները կալանավորված են:
Տղան միանշանակ կողմ է այսպիսի ամուսնությանը՝ ասելով, որ Աստված մեկն է, և նշանակություն չունի` քրիստոնեություն ես դավանում, թե հինդուիզմ: Չէ՞ որ Աստված ասում է, որ քրիստոնյա կինը կարող է ամուսնանալ այլակրոն տղամարդու հետ, եթե կարող է նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Արդյո՞ք հնարավոր չէ` ալյակրոն ամուսիններն ապրեն մեկ հարկի տակ՝ դավանելով տարբեր կրոններ և մեկը մյուսին չստիպելով ընդունել այս կամ այն կրոնը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համաձայն տիբեթյան բժիշկների համոզմունքների, յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհրաժեշտ է սկսել արյան և ավիշի մաքրումից: Դա նպաստում է ոչ միայն հիվանդի արագ առողջացմանը, այլ նաև կանխարգելում է տարբեր հիվանդություններ:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող կուրսանտ Կարեն Բաղրամյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:
Ժեստերի լեզու. խոսող հոգի առանց բառերի: Այն յուրացրել են նաև ոստիկանները:
«Մենք շատ հետաքրքիր տեսահոլովակներ ունենք, որոնք մեր Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տարածում է: Ամենաուսուցողական օրինակներից մեկը՝ քաղաքացին երբեմն ականատես է լինում, որ հարևանի տանից գողություն է կատարվում»:
Շնողեցի Կարո Թումանյանը վերջերս տնամերձ հողամասում աշխատելիս կավե թոնիր է հայտնաբերել: Այն հողից դուրս բերելու ժամանակ վնասվել է, սակայն գտածոյի հեղինակը մտադիր է այն վերականգնել ու պահպանել:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Կայանավան գյուղի եւ Ադրբեջանի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի ուղղությամբ: