«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Այսօր Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման արդյունքում վիրավորված երկու երեխաները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: 2004թ. ծնված Վարդան Անդրեասյանի և 2005թ. ծնված Գևորգ Գևորգյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ահա խոցված ուղղաթիռներից մեկը», «Սրանք էլ դիակները»:
Ապրիլի 2-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Ավշարի» գինու գործարանի մոտակա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները:
Նման զարգացման հեռանկարն անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական առումներով անընդունելի է մեզ համար, ուստի ընդամենը մեր դիրքերի պահպանմամբ և հակառակորդի նկատմամբ հարաբերական հաղթանակով բավարարվելու փոխարեն հարկավոր է խստագույնս պատժել նրան՝ խորտակիչ հարվածներ հասցնելու և տարածքային կորուստներ պատճառելու միջոցով:
«Այսօր հայկական ՀՕՊ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի օդաչու ավագ լեյտենանտ Բեքիր X-ը»։
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Ադրբեջանական կենդանի ուժի կորուստները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող: Քիչ առաջ ևս 3 շտապօգնության մեքենաներ եկան հոսպիտալ: Նշենք, որ այժմ այնտեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք սպասում են, որ որոշակի տեղեկություններ ստանան զինծառայողների վիճակի մասին:
ԼՂՀ առողջապահության նախարարության Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել Կամո Օհանյանը (ծն. 2000թ.) ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով:
Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:
Զինծառայողները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների, դեմքի վնասվածքներ ունեն:
Նախորդ տարի ԱԱԾ կողմից վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալներ Մարինե Կաթանյանն ու Ասյա Մկրտչյանն այսօր ազատ են արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում ազատագրել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողը գյումրեցի է: 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Նա ընտանքի կրտսեր զավակն էր: Մեծ եղբայրը մեկնել էր ատագնա աշխատանքի:
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած նախահարձակ գործողությունների ընթացքում հիվանդանոց էր տեղափոխվել նաև վիրավորում ստացած Մատաղիսի գյուղապետը՝ Զավեն Ավանեսյանը:
PanPhoto գործակալությունը բացառիկ ֆոտոշարք է հրապարակել Ստեփանակերտի բժշկական կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների հետևանքով տուժածները:
168.am-ի տեղեկություններով, այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնակական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը:
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և հատկապես երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Ակտիվ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ:
«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է»։
Ադրբեջանական haqqin.az կայքը այսօր անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շփման գծում կրակը դադարեցնելու վերաբերյալ կոչին: Հետաքրքրական է, որ ադրբեջանական կայքը, հիշեցնելով, թե ինչ է տեղի ունեցել, ընդունել է, որ հենց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել:
Ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում:
Մենք բոլոր հայաստանցիներս պատրաստ ենք իրավիճակի կայունացման համար ցանկացած գործողության: Հավատացած եմ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին: Մենք բոլորս էլ խիստ անհանգստացած ենք և պատրաստ ենք մեր ընդհանուր տան, մեր օջախի պաշտպանությանը:
Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:
Հայաստանի Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը հրավիրել է շտապ խորհրդակցություն կապված Լեռնային Ղարաբաղի սահմանների շփման գոտում առկա իրավիճակի հետ:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվում է մի քանի վիրավորների վիրահատությունը: Բժշկական կենտրոնում է գտնվում Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, ով մեջքի շրջանում վիրավորվել է:
«Դիրքերում մեր երեխեքն են, եւ մենք մեր երեխաներին թիկունք պիտի կանգնենք: Հնարավոր է, որ նրանք արահետները այնպես չեն ճանաչում, ոնց որ մենք: Հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է եւ կա, իսկ թուրքը թպրտա, նա թուրք էլ կմնա: Թուրքը էդքան պլոճիկ չունի, որ մեր սահմանները անցնի: Մի օր գալու է, որ Բաքվում թեյ ենք խմելու, իսկ Ալիեւն է թեյ մատուցելու»: