Փրկարարները շարունակել են Սևանա լճում նավակով կորած երկու ձկնորսների որոնումները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները նոյեմբերի 3-ի ժամը 8։00-ից մինչև 19։25 շարունակել են Սևանա լճում նավակով կորած երկու ձկնորսների որոնումները, որոնք, սակայն, եղել են անարդյունք։
Ըստ նույն աղբյուրի՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ն և Ա. Կ.-ն։
Նույն օրվա ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել են հաջորդող երեք օրերին։