Վարչապետը կրճատում է և հաճույք ստանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում ընդունել է չորս ԾԻԳ-երի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ: Դադարեցվելու են Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման, Մշակութային ծրագրերի իրականացման, Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակները:

Վերջինս «ամենաթանկ» գրասենյակն էր, որը տարեկան բյուջեի վրա նստում էր մոտ 80 միլիոն դրամ: Առաջին երեքը բյուջեից տարեկան «տանում էին» յուրաքանչյուրը մոտ 65-ական միլիոն դրամ: Սրա արդյունքում պետբյուջեի խնայողությունները կկազմեն ավելի քան 272 միլիոն դրամ:

«Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն բացառված չէ, որ ԾԻԳ-երի կրճատումը, այդուհանդերձ, նվազեցնի դրանց կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930