Բաժիններ՝

Սյունիքի Վաղատուր գյուղում հաուբիցի արկ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 3­-ին, ժամը 11.07-­ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում` պանրի գործարանի մոտակայքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ­փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ հայտնաբերվել է հաուբիցի արկ (1 հատ, երկարությունը` 66սմ, իսկ տրամագիծը` 15սմ ):

Փրկարարները N զորամասի առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության ծառայակիցների հետ համատեղ իրականացրել են պայթեցման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս