Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց, ավելի փոքրերը՝ մանկապարտեզ, մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ…
Մարտի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Սյուզաննա Ս.-ն և հայտնել, որ ոմն Հայկ ծեծել է իրեն, վերցրել հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 1-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։
Մեղադրյալն ազատ կարձակվի, երբ գումարը կմուծվի և կներկայացվի համապատասխան ապացույցը: Որոշումը կայացրել է դաավոր Գագիկ Պողոսյանը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մարտի 30-ին, ժամը 1.30-ին Երևանի Զավարյան փողոցի թիվ 99 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մարտի 31-ին՝ ժամը 00:05-ի սահմաներում մահացել է ցմահ դատապարտյալ 1981թ. ծնված Հենրիկ Հովնիկյանը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատրողական վարչության հանրային կապերի բաժնից:
Մարտի 31-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Մարտի 31-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան հոգեբուժական կլինիկայի մոտակայքում չշահագործվող կաթսայատուն է այրվում:
Ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Բոլոր մեկնաբանությունները տրված են, կարծում եմ, որ այդպիսի լուրջ խնդիրներ չունենք»,- այս մասին այսօր Կառավարության նիսի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վերսհկիչ պալատի ուսումնասիրությունների մասին:
Մարտի 31-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետև երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք. Ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նախորդ տարի ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Մարինե Կաթանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Իտալիայում մարտի 31-ին ձերբակալվել է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: ԱՆՍԱ գործակալության փոխանցմամբ՝ Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու է 2014-2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:
Նախօրեին Պտղնի գյուղի կանգառներից մեկում երիտասարդի դի է հայտնաբերվել:
«Ես էլ եմ մտածում իրենց ապրելու, լավ ապրելու մասին, դրա համար եմ ասում՝ անասնագլուխներն ավելացնեն»,- ասաց վարչապետը: Արամայիս Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրեր կներկայացվեն, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Մշակույթի նախարարությունը ևս պետք է մասնակցի:
Մարտի 31-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան 1-կմ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է Մարմարիկ գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մարտի 31-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 44 և 42 շենքերի մոտակայքում գտնվող արգելապատնեշից մի քանի քար պոկվել և ընկել է մայթի վրա, առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:
Ես երեկ մի քանի շենքերում եմ եղել, նայել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չենք օգտագործում մեր նպատակներին համապատասխան: Ունենք գերատեսչություններ, ծառայություններ, չգիտեմ՝ ՊՈԱԿ-ներ, որոնք վարձով են նստում, և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչության ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում, և ոչ էլ տարիներով գնում են այդ շենքեր-շինությունները:
Ավտոմեքենա փախցրած տղան խոստումը չկատարեց:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:
30.03.2016թ.` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս.Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։
«Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մարտի 31-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Մարտի 30-ին պաշտպանական գծի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի 19-ամյա բնակիչ Դավիթ Պավելի Գրիգորյանը: