«Մինչև հիմա վնասով ենք աշխատել, բայց խանութը սկսել է անուն հանել. թափ հավաքելու համար ժամանակ է հարկավոր, մենք ջանք չենք խնայում այդ հարցում: Երբ բիզ նեսը կայունանա, կարծում եմ, Հայաստանում էլ շինարարական գործունեություն կծավալեմ»,- լավատեսորեն տրամադրված ասաց Վիգենը: Նա նաև հավելեց, որ Երևանում էլ նրանց առաջին իսկ օրվանից շատ լավ են վերաբերվել, պատահում է միայն, որ արևմտահայերենը դժվարությամբ են հասկանում:
Վիրավորների շրջանում կան թե պայմանագրային, թե ժամկետային զինծառայողներ:
Ապրիլի 3-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցում՝ «Արդշինբանկ»-ի մոտ գտնվող տներից մեկում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հարազատներից թաքուն կամավոր սահման են գնում նաև բանակում չծառայածները:
Ապրիլի 3-ին, ժամը 16.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարարին առանձնահատուկ հպարտություն է ներշնչում հասարակ քաղաքացիների, բժիշկների և դեղարտադրողների համախմբվածությունն ու բարոյահոգեբանական վերելքը, որ նկատվում է վերջին երկու օրերին:
Ապրիլի 3-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լիբանանում գործող ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը թռուցիկներ է բաժանել Լիբանանում` հայտնելով տեղի բնակչությանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների և ադրբեջանական սանձարձակությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին միությունից:
Լեռնային Ղարաբաղում երեկվանից ընթացող մարտերի ժամանակ հայկական կողմից անհետ կորած մի խումբ հայ զինվորների մասին նոր մանրամասներ: Այսօր արդեն զինվորները վերադարձել են առաջնագիծ` ողջ և առողջ:
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ապրիլի 3-ին սուրբ և անմահ պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի դավադիր հարձակումներին զոհ գնացած նահատակ զինվոր հերոսների և քաղաքացի անմեղ զոհերի հոգիների համար:
Այսօր կհրապարակվեն ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների անունները: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առայժմ որեւէ տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում գերիներ կան: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, արյունով ու արյան բաղադրիչներով, սակայն մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են համարում հայրենանվեր քայլ կատարելու, և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն մարդկանց հոսքը չի դադարում, նրանք արյուն են հանձնում վիրավոր զինծառայողների համար:
«Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:
Ապրիլի 3-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում թաղվելուց և նկարները տարածվելուց հետո միայն հայտնի դարձել ապրիլի 2-ին արցախյան ճակատում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի`Նիջաթ Էսգենդերովի (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր` զորակոչված Թարթառի զինկոմիսարիատից:
Ռուսաստանի ԱԻՆ Կենտրոնական կառավարման մամուլի ծառայությունից հաղորդագրություն է ստացվել, որ Մոսկվայի կենտրոնում ՌԴ պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:
Ներկայացնում ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հեռուստաընկերությանը:
Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, հայոց բանակի ստեղծման հիմքերում: Այսօր էլ Երկրապահն ակտիվորեն գործակցում է բանակի հետ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ` երկրապահ ազատամարտիկները շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում:
Արցախում երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանցից Զավեն Անդրեասյանը, ով Մատաղիսի գյուղապետն է, ինչպես նաև մեկ այլ վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ԼՂՀ «Արևիկ» մանկական բուժմիավորումից` նշելով, որ երեխաների առողջական վիճակում կա դրական դինամիկա, նրանց գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ:
«Մեզ մոտ տեղափոխվել է 6 վիրավոր զինծառայող: Նրանցից երեքին վիրահատել են, բոլորի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- նշեց Ասատուրյանը:
Ապրիլի 3-ին, ժամը 10.41-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի Դալար համայնքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը պատարագ մատուցեց առ Աստված` ի պաշտպանություն հայ զինվորի, մեր սահմանների անառիկության եւ ի մխիթարություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հարազատների:
Ապրիլի 3-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է մինչև քրեական գործերի քննության ավարտը: Փաստաբանը պաշտպանել էր նախորդ տարի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի շահերը նախաքննության սկզբնական փուլում:
Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: