
Վթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կա տուժած

Ապրիլի 3-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 4-րդ կմ-ում «Mitsubishi Patjero Io» մակնիշի 34 vc 413 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1970 թ. ծնված Խ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հավածից և սահել հարակից ձորակը (մոտ 30մ):
Ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Մ. Ա.-ը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: