
10 զինծառայող գտնվում է կենտրոնական զինվորական հոսպիտալում. 1-ը միացված է արհեստական ապարատին

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվում է թվով 10 վիրավոր զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը` նշելով, որ նրանց վիճակը հիմնականում գրանցվում է կայուն ծանր` դրական ընթացքով:
Նրա խոսքով` որոշ զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Զինծառայողները մարմնի տարբեր հատվածներում, տարբեր բնույթի հրազենային վիրավորումներ: Կոմայի մեջ գտնվող զինվոր չկա. զինվորներից մեկը միացված է արհեստական շնչառության ապարտին, քանի որ հետվիրահատական ընթացքն այնդպես է պահանջում: Զինծառայողներից երեքն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, մյուսները գտնվում են բաժանմունքներում:
Վիրավորների շրջանում կան թե պայմանագրային, թե ժամկետային զինծառայողներ: