«Մեր տղաներն առաջին բուժօգնությունը ցույց տվեցին: Տարան Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ, հիմա էլ՝ այստեղ: Ամեն ինչ լավ է, կարևորը դա է, ամեն ինչ դեպի լավն է գնում,- ասում է նա ու շարունակում,- Ճիշտ է՝ ասում են՝ առուն թռի, նոր ասա՝ հոպ, բայց հիմա ամենակարևորը՝ դեռ բուժվենք, լավանանք, հետո առաջին նպատակը՝ տղաներին հասնելն է, իրենց հետ լինելն է»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հրայր Սարգսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
Ուշադրություն. հետախուզվում են սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Էդիկի խոսքով՝ պարբերաբար կրակոցներ եղել են, սակայն այս ծավալի գործողություններ չեն եղել. «Այս անգամ, այսպես ասած, լայնածավալ էր: Օգտագործել են զենքեր, որոնք չի եղել այդ ընթացքում, բայց այդ անգամ օգտագործեցին: Պատասխան կրակը տվել ենք, կարելի է ասել՝ եռակի, քառակի անգամ»:
1955 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ գողացել են Մալիշկա գյուղի իր հողամասի ոռոգման ջրագծի մետաղյա խողովակները` 110 մ երկարությամբ` պատճառելով 85.000 դրամի նյութական վնաս:
Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:
Հերոսապատում. Քյարամ Սլոյան:
Երեկոյան անակնկալ հանդիպում ոստիկանների հետ:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահի դրությամբ գտնվում է 49 վիրավոր, որոնցից 3-ը Երկրապահ կամավորական միության անդամներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հարգելի՛ պարոն Պուտին, Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:
Ստեփանակերտից առաջնագիծ մեկնեցին Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերից մեծ թվով կամավորականներ: Սյունիքի մարզից առաջնագիծ մեկնողների մեջ էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 18-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի:
Չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանն ինքնակամ է որոշել, որ պետք է գնա: Եվ, ընդհանրապես, նա հաջողակ գործարար է, թող իր բիզնեսի հաջողություններին հասնի, բայց ոչ պետական ապարատով
Ապրիլի 18-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղամիջյան ճանապարհի վերջնամասում ժամը 00.00-ի սահմաններում տեղի է ունեցել փլուզում:
Ապրիլի 18-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ հաշմված անձանց, զինվորական կենսաթոշակից բացի, կտրամադրվի ամսական պարգևավճար: Հաշմանադամության առաջին խմբի դեպքում սպայական անձնակազմի կենսաթոշակն ու պարգևավճարը միասին կկազմեն շուրջ 110 հազար, պայմանագրային զինծառայողներինը` 95 հազար, իսկ ժամկետային զինծառայողներինը` 85 հազար դրամ:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ցանկը, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին:
Ինձ տրված բոլոր քվեներն ընկալում եմ, որպես վստահության երաշխիք, որը նոր ուժ կհաղորդի առաջիկա տարիներին Հրազդանում նոր որակի աշխատանքներ իրականացնելու հարցում:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն)՝ նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Հրամանատարը ներկայացրել է ռազմակայանի գործունեությունը, որից հետո խորհրդարանականները եղել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցում եւ թանգարանում:
ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Չալարեցի և ստուգեցի, 100 տարվա ընթացքում ապրիլի 24-ին 60 տարին անձրև է եկել, 40 տարին՝ ոչ»:
Մեքենան Ստեփանակերտից դուրս եկավ: Հնարավորինս արագ հասնել էր պետք Թալիշ. թե տեղում շտապ անելիք կար, թե հապաղել չէր կարելի՝ ճանապարհը մարտական թեժ կետերից մեկն է, որ անընդհատ արկակոծվում է: Հակառակորդի կողմից նետված յուրաքանչյուր գնդակ կարող էր մեզ ոչնչացնել…
«Միակ «հայտնի» մարդը, որ արդեն ինչքան ժամանակ է դիրքերում է, ոչ սելֆի է արել, ոչ իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնել, ոչ գլուխ է գովել, ոչ օգնությունների մասին է բարձրաձայնել, ոչ էլ հայտարարել է, որ իր 4 բալիկներին թողնում-գնում է դիրքեր։
Ապրիլի 17-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 18-ին, ժամը 07.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: