Նամակը ՌԴ դեսպանատուն հանձնելուց հետո հայտարարվեց, որ այն հանձնվել է մի աշխատակցի, ով չի ներկայացել՝ ասելով, որ իրավունք չունի. «Նույնիսկ ոչ ոք դուրս չեկավ դեսպանատան աշխատակիցներից, որ բարեհաճեր նամակը վերցնել: Մի խոսքով՝ մենք փոխանցեցինք նամակը, և բառացիորեն ես այդ մարդուն խնդրեցի, որ փոխանցի դեսպանատան աշխատակիցներին, անձամբ դեսպանին կամ ում կհանձնի մեր տված նամակը, որ պատասխանը հնարավորինս շուտ գոնե մամուլով մեզ հայտնեն, հակառակ դեպքում՝ մենք նորից մի ակցիայով կգանք պատասխանի ետևից»: Հայտարարվեց նաև, որ ակցիաները շարունակական են լինելու. «Մենք հասնելու ենք այն բանին, որ մեծանունը բարերարն ազատ է արձակվելու: Ես վստահ եմ, որ մեր մյուս ակցիաներն ավելի բազմամարդ են լինելու»:
Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե ռուս զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների տարածքում հատկապես որտեղ են նախընտրում հանգստանալ:
Չեմ հասկանում, երբ փոխքաղաքապետը հանձնարարում և խստորեն պահանջում է գործողություն, որը չի կատարվում այն էլ քանիերորդ անգամ, այսինքն այն լսող չկա, ինչո՞ւ քաղաքապետարանը այդ կազմակերպությունների նկատմամբ սթափեցնող քայլ չի անում:
Ապրիլի 19-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտում իրենց վստահված առաջնագծի մարտական դիրքից հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի տեղաշարժը դիրքից դիրք և կարողացել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգի մեկ կրակոցով ոչնչացնել այն:
Ծնողներն ու ընկերները ողբում են հերոս Սաշա Գալստյանի կորուստը:
Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Տարօրինակ զուգադիպությամբ ղարաբաղցի գործարարի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից անմիջապես հետո: Այս հանգամանքը, ինչպես նաև մեծանուն հայի հանդես նման դաժան, անմարդկային վերաբերմունքը էապես նպաստում է հայ հասարակության շրջանում` Բաքվին մատակարարված ժամանակակից սպառազինությունների պատճառով Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրությունների հավելյալ աճին»:
Ապրիլի 19-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Կարբի գյուղի խմելու ջրի խողովակը:
Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» վերտառությամբ պաստառներով ու կոչերով ակցիայի մասնակինցներն արդեն հասել են ՀՀ Արտգործնախարարության շենքի մոտ և պատրաստում են նամակ հանձնել նախարարությանը։ Նախատեսված է երթ դեպի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանություն։
«Դժբախտաբար, 21-րդ դարում ստրկավաճառությունը եզդիների նկատմամբ կրկնվեց: Հազարավոր մեր կանայք և աղջիկներ ստրկավաճառության ենթարկվեցին տարբեր երկրներում: Մենք տեսանք այն նույն ցավը, ինչ 100 տարի առաջ մեր հայ բարեկամները տեսան 1915 թվականին: Եթե դա դատապարտվեր ժամանակին, այս հաջորդ ցեղասպանությունները չէին լինի: Այս դժվարությունները մենք մեր պատմության ընթացքում կրել ենք հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների հետ միասին»,- նշեց Խ. Իգրեկը:
Հյաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 15.04.2016թ. որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:
Առիթից օգտվելով ուզում եմ մարտական կոչս ուղղել իմ հայրենապահ ժողովրդին և ասել, որ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված ադրբեջանցին նույն վախկոտ թուրքն է, ով, ինչպես 90-ականներին է փախչել հերոս հայորդիների առջևից, այնպես էլ հիմա է փախչում 18 տարին բոլորած քաջասիրտ ու ծնողապաշտ հայորդիների առջևից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Մյանմարի հայոց հոգևոր հովվի պարտականություններից, նշանակվել է փոխտեսուչ Հայորդաց տներում:
«Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:
ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի եւ Երեւանի կայազորների տարածքում, սկսվել է «Գեորգիեւյան ժապավեն» ռազմահայրենասիրական ակցիան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
«Զանգեցին ասեցին՝ դիվերսիա է, շուտ արի, արագ հագնվեց, միշտ Վիլիսը վարորդը տանում էր իրենց հայաթը և վարորդն էր գալիս իր հետևից, այդ օրն անգամ չէր թողել, որ Վիլիսը տանեն, շենքի մոտ էր կանգնացրել, ասեցի՝ բա չե՞ս զանգում վարորդին, ասեց՝ չէ, ժամանակ չկա, ամեն րոպեն թանկ է: Ասեց՝ մտան երևի քանի հոգու կյանք կերան գնացին, բայց ինքը գիշերվանից էր անհանգիստ, ասում էր՝ սիրտս վատ բան է գուշակում, շատ անհանգիստ եմ»:
«Հենրիկը միշտ երազում էր, որ Ղարաբաղում ծառայի, ասում էր նենց բան եմ ուզում քաշել, որ Ղարաբաղ ընկնեմ: Մեծ ցավ է իր կորուստը, բայց ինչ արել է, մեր հայրենիքի համար է արել: Էսօր բոլորս էլ հպարտանում ենք իրենով, բոլորիս համար պատիվ է իր նման հարազատ ընկեր ունենալը, միշտ մնալու ա մեր հետ ու միշտ հիշելու ենք»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 19-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 18-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղները ընկնելով իրենց իսկ թակարդը՝ դարձել են դիեր:
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:
Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
Վիճաբանությունը հանգուցալուծվեց ողբերգությամբ. 21-ամյա տղայի կյանքը փրկել չհաջողվեց:
Համաձայն Հարվարդի բիզնես դպրոցի հունիսի 19-ին հրապարակած աշխատանքային թղթի (pdf), աշխատող մայրիկների դուստրերն ավելի հավանական է, որ աշխատողներ կլինեն, կզբաղեցնեն վերահսկողական պաշտոններ և ավելի շատ գումար կվաստակեն, քան այն կանանց դուստրերը, ովքեր չեն աշխատում տնից դուրս:
Ապրիլի սկզբներին` քառօրյա պատերազմի ընթացքում, որպես կամավոր, Ռազմիկը հերթագրվել է զինկոմում, իսկ մի քանի օր անց արդեն մեկնել Ղարաբաղ: Կինը պատմում է, որ սկեսրայրը` Ռազմիկի հայրը, եղել է ազատամարտիկ, 90-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, այդ նույն ընթացքում հոր հետ փոքր տարիքում Արցախում գտնվել է նաեւ Ռազմիկը: Մարտնչելու եւ պատերազմելու ձգտում Ռազմիկն ունեցել է դեռ մանկուց:
Հայրենիքի նվիրյալները. Գագիկ Ստեփանյանը զոհվեց Օմարի բարձունքում՝ թշնամական օղակում պայթեցնելով իր վերջին նռնակը: