«Այսօր Հայաստանում համաճարակային շեմ չկա, և համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին». Գայանե Սահակյան

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանն այսօրվա ասուլիսին հերքեց այն տեղեկատվությունը, թե Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակ է.

«Ուրբաթ օրը ԱՆ-ում եղավ ասուլիս ու պաշտոնապես հնչեցվեց, որ այսօր համաճարակային շեմ չկա, և համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին»:

Լրագրողների հարցին՝ գուցե համաճարակային վիճակ չի հայտարարվում, որպեսզի պետպատվերը չգործի, նա այսպես պատասխանեց. «Համաճարակային շեմ չհայտարարելը որևէ միտում չունի: Ինչ վերաբերում է պետպատվերին, ապա ամեն տարի այս ժամանակահատվածը համընկնում է վերակազմավորման շրջանի հետ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասել էր. «Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»:

Կարդացեք նաև

Նա խորհուրդ էր տվել գրիպային նախանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930