Հայկական կողմի կողմից խոցված երկրորդ ադրբեջանական ուղղաթիռը ՄԻ-8 տիպի է: Այս մասին այսօր ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ապրիլի 17-ին` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 21-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Սև արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքն իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիակերասին:
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի նախընտրական շտաբում «ընտրակաշառք» բաժանելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները (նաև տեսանյութերի հղումները) ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում:
Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։
ՊՆ-ում ներկայացվում են խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը. ՈւՂԻՂ
Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով հերոսաբար զոհված զինծառայողների թվում էր նաեւ սերժանտ Ադամ Սահակյանը, ում մասին անհնար է սիրով ու ջերմությամբ չխոսել:
Ապրիլի 15-ին, ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օեպրատիվ խումբ, կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված Երևանում և մարզերում ջրանջատումներ կլինեն:
Ապրիլի 15-ին, ժամը 17.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ և 3-րդ թունելների միջակայքում գտնվող ձախակողմյան սարալանջից առկա է քարաթափման վտանգ:
«Իհարկե, յուրաքանչյուրն ունենում է վախի զգացում, սակայն այդ վախը գործոն չի հանդիսանում, որպեսզի որեւէ մեկը կոտրվի: Այդ վախն էլ հարաբերական է՝ վախենում ես ոչ թե սեփական անձիդ համար, այլ քո ընտանիքի, քո ընկերների համար: Այն պատվի եւ պատասխանատվության զգացումը, որ մեր նախնիները մեր հողը արյան գնով են պահել, նույնպես մեզ տանում է դեպի կռվի դաշտ եւ ստիպում ավելի զգոն եւ պարտավորված լինել»,- շեշտում է Գեւորգը:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ոմն Սեյրան Վելիևի հայտարարությունը, ով Զաքարյանի գլխի համար խոստանում է 100 հազար դոլար:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման օրերին իր ընկերների հետ մեկնեց Արցախ, իսկ մինչ այդ էլ ոչ մեկ անգամ սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր է ուղարկել Արցախ:
Երուսաղեմում` Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ապրիլի 14-ին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ակցիային միացել են նաև հրեաները:
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բրենդային խանութ-սրահում վերնաշապիկներ վնասած անձի ինքնությունը:
«Եվրատեսիլ-2016»-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն ժամանել է Հայաստան՝ այցելելու մեր մասնակից Իվետա Մուկուչյանին:
«Հայ զինվորի մարմին են գտել ադրբեջանցիները, իրենք էլ ասում են՝ ձեր մոտ էլ կա, բայց մեզ մոտ ոչ մի ադրբեջանցի զինվորի դիակ չկա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Այժմ բանակցությունները շարունակվում են, վաղը-մյուս օրը հայտնի կլինի»:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից:
Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ այցելել են Էջմիածին և հյուրընկալվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ: Այս մասին տեղեկացրին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմակերպիչները: Ահարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին ապրիլի 15-ին հանդիպել են ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ավարտին հյուրերն այցե լել են Մայր տաճարի թանգարան, որտեղ ծանոթացել են հայ ժողովրդի արժեքավոր գանձերին:
Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։
Սամվել Մարտիրոսյանին խնդրեցինք հասարակությանը խորհուրդներ տալ՝ այս օրերին մեսինջերներից ճիշտ օգտվելու համար, և ասել, թե ինչից պետք է զերծ մնալ. «Մեսինջերների դեպքում մի կարևոր բան կա, որ համարյա չի կիրառվել, բայց կարող է կիրառվել, այն է՝ դրանք շատ լավ գործիք են խուճապ տարածելու համար: Աշխարհում նման փորձեր կան, երբ անհայտ համարներից սկսում են խուճապ տարածող հաղորդագրություններ ուղարկել: Կարևոր է՝ չհավատալ ոչ մի գրառման, որը ձեր հասցեագրքից չէ, այսինքն՝ ուղարկողը ձեր ընկերը չէ»: