Մայիսի 1-ին, ժամը 21.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին` Ձորագետ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 998.6 հազար մարդ։
Մայիսի 1-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 1-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մայիսի 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։
Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջակատների հրամանատարները կոչով են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև։
Հայազգի գյուտարարը ստիպել է, որ ջուրն այրվի:
Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը աշխատավորների միջազգային օրը երթ է կազմակերպում:
Ապրիլի 30-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժետ է փրկարարների օգնությունը:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 հազար 506 զբոսաշրջիկ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է փակ եղել վերջին օրերին և տեղեկացրել է, որ չի գործի նաև մայիսի 2-ին:
Գյումրեցի ավագ լեյտենանդ Մերուժան Ստեփանյանի երազանքը իրականացավ՝ պաշտպանեց հայրենիքը սեփական կյանքով:
Ապրիլի 30-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, ու Երևանի Աբովյան 66 ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժետ է փրկարարների օգնությունը:
«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:
Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախարարի հետ հանդիպումը: «Երեկվա հանդիպումը բավականին դրական հունի վրա էր: Իսկ բովանդակային հարցերը թող նախարարությունում ասեն»,- ասաց նա:
Հայկավանում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են:
Երկրապահ կամավորականները հստակորեն կատարում են առաքելությունն առաջնագծում:
Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 30-ին զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին`ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիռհական թատրոնում (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015 թվականին արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:
Մայիսի 1-ին, մայիսի 3-5-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին‵ Լոռիում, Տավուշում, Սունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։