Բաժիններ՝

«Գիտե՞ս՝ ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել, իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել…». aysor.am

Արցախի հարավային ուղղությամբ Ստեփանակերտից շարժվում ենք առավոտյան: Մեզ համար ժամը շուտ է, բայց երբ տեղի հրամանատարներից մեկին ասում ենք՝ «դե կեսօրին կհասնենք ձեզ մոտ», կատակում է՝ «է կեսօրին գալիս եք ո՞ր ինչ: Հենա ասեք օրը պրծավ էլի»:  Ժամանակի չափումները մեր ու զինվորականների մոտ՝ հատկապես այս օրերին, շատ տարբեր են: Այս մասին գրում է aysor.am-ը:

Հարավային այս հատվածներ այցելությունիցս մի տարի է անցել, մեջտեղում՝ մի պատերազմ: Հիշում եմ նախորդ անգամ աչքիս եկած տեսարաններն ու համեմատում հիմայի հետ: Գրեթե նույնն է: Միայն դեղին ծաղիկները չկան՝ երևի դեռ չեն ծաղկել, ու ճամփեզրին զինվորներն են շատ՝ ինժեներական աշխատանքներից կարմրած՝ ժպիտով ու սիրուն: Մեր վարորդն արդեն գիտի՝ ամեն խմբի մոտով անցնելիս մեքենայի ազդանշանով՝ «սիգնալով» բարևում է տղերքին: Իրենք՝ մեզ: Մտածում եմ՝ հիմա կասեն՝ «էս քաղաքացիք էլի գնում գալիս են ավտոյով, իրանց ի՞նչ կա, հարմար կգնան-կգան, ստեղ մնացող գործ անողն ու շոգողը մենք ենք»:
Արդարացում չեմ փնտրում ինքս ինձ, ես համամիտ եմ:

Հարավային ուղղության զորամիավորումներից մեկի շտաբ ենք հասնում:  Պատուհանից տեսած դաշտավայրերն ու բլրակներն այստեղ արդեն քարտեզի տեսքով են: Նայում ենք ուղղության ապրիլի 1-ի լույս 2-ի ու հետագա մարտերի քարտեզը՝ վրան կարմիր-կապույտ գծեր են, ծայրում՝ N համարի հենակետը: Դիրք, որտեղ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումն ու որը պահելու շնորհիվ՝ ձախողվեցին ադրբեջանական իրական պլաններն այս ուղղությամբ:

-Կարո՞ղ ենք գնալ N համարի հենակետ:
-Կգնանք,-  ստանում եմ պատասխանը:

Լալա Լագա, Լալե Թեփե, Լալա Իլագին՝ բարձրությունը 270 մ

Դիրքն, ուր շարժվում ենք ապրիլյան օրերին մի քանի անունով հայտնի դարձած Լալա Լագա, Լալե Թեփե կամ Լալա Իլագին «բարձունքի» մոտ է: Առանց թերագնահատելու թշնամուն՝ տարրական աշխարհագրական գիտելիքները կստիպեն տեսնողին այն ոչ թե բարձունք, այլ գոնե բլրակ անվանել: Հատկապես, որ այն դիտարկում ենք ճիշտ նույնքան բարձրություն ունեցող մեր մեկ այլ դիրքից:

«Իսկ մի քիչ թիկունքում մի քանի բարձունք ունենք, որ 300 և ավելի մետր են: Բոլորը միայն ասում են բարձրադիր են, բա եթե հիմա մենք իրենց զուգահեռ բարձրության վրա կանգնած ենք էլ ո՞նց եղան բարձրադիր»,- բացատրում է մեզ ուղեկցող, այս ուղղությամբ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանն ու շեշտում՝ մեր բոլոր դիտարկվող տեղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները կատարված են:

«Մի քանի օրում այ էսքան ճանապարհներն անվտանգ դարձրինք»,- ասում է գնդապետն ու ցույց տալիս թիկունքում եղած փոս-ճանապարհները, որոնցով էլ եկանք այստեղ.
«Բոլորն են օգնել՝ կամավորները, գյուղացիները, գալիս հավաքվում էին, թե օգնենք միասին ավելի արագ հողային աշխատանք կանենք»,- ավելացնում է գնդապետը:

Նրա հետ բարձրանում ենք հենց այն՝ N համարի հենակետը, որը ևս բարձարդիր հատվածում է.

«Գիտե՞ս ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել, քանի անգամ քիչ էր մնում սայթաքենք, բայց պահում էինք մեզ»,- պատմում է Արարատ Մելքումյանն, ու ես փորձում եմ ավելի զգույշ բարձրանալ ու հանկարծ չսայթաքել՝ ասածից հետո ամոթ է:

Նվերը, Ազնավուրը, Ղարիբը

Մինչև հենակետ՝ բուն գործողությունների վայր տեղափոխվելը,  իր տեղակայման վայրում հանդիպում եմ ավագ լեյտենանտ Արամին (անունը փոխված է- հեղ.):
Արամն օրեր առաջ նախագահից «Արիության մեդալ» է ստացել, այս ուղղության հատուկ նշանակության վաշտի, առաջին հատուկ խորքային հետախուզական խմբի հրամանատարն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից հինգ օր ծառայակիցների հետ մնացել է N հենակետում:

«Մեզ խնդիր դրվեց՝ պահել այդ հենակետն ու դրանով ջարդել թշնամու առաջխաղացումը: Մենք արեցինք»,- զինվորականի պարզությամբ պատմում է հետախույզն ու միանգամից ավելացնում.

«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս