Արցախի փողոցում վթար է տեղի ունեցել

Ապրիլի 30-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժետ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 SN 116 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս. 1977 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով Տ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս